«Ինտեր» – «Ջենոա»: Էդուարդ Մորի կանխատեսումը
Քննարկենք Ա սերիայի 27-րդ տուրի վերջին հանդիպումը, որտեղ «Ինտերն» ընդունելու է «Ջենոային»: Միլանյան ակումբն այժմ շատ լավ վիճակում է: Նախորդ 4 խաղում «Ինտերը» 4-ական գոլ է խփել, ընդ որում, 3 մրցավեճում էլ դարպասը պահել է անառիկ: Ռոտացիայի դեպքում էլ փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները ոչնչով չեն տարբերվում մեկնարկային կազմի խաղացողներից:
Հիմա «Ներաձուրին» հարմար գրաֆիկ ունի: Թիմը հիմնականում 4-5 օր հանգստանալու ժամանակ է ունենում: Սիմոնե Ինձագիի կոլեկտիվը ֆիզիկական առումով բավականին լավ տեսք ունի:
«Ջենոան» ամուր միջակ է: Բոլորովին վերջերս հաջողվեց միավորներ խլել «Նապոլիից», սակայն այդ խաղում նեապոլցիները վատ վիճակում էին: Նման «Ինտերի» դեմ դժվար է շանս փնտրելը: Ամենայն հավանականությամբ, «Ինտերը» 3-4 գոլ կխփի, աչքի կընկնի նաև Լաուտարո Մարտինեսը:
Նախորդ 13 խաղում «Ինտերը» 12 հաղթանակ է տարել և ընդամենը մեկ ոչ-ոքի է գրանցել նույն «Ջենոայի» հետ:
3 առաջարկ ունեմ. «Ինտերի» (-1,5) ֆորա, «Ինտերի» գոլերի տոտալը 2.5-ից շատ, Լաուտարոն գոլ կխփի:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: