«Ինտեր» – «Ջենոա»: Անդրեյ Լավրենտևի կանխատեսումը
«Ներաձուրին» շարունակում է հաղթական արշավանքը: Չորեքշաբթի Սիմոնե Ինձագիի թիմն առավելության հասավ «Ատալանտայի» նկատմամբ և օրացուցային տարում հաղթանակների շարքը հասցրեց 11-ի: Նախորդ 9 տուրում միլանյան գրանդը ընդամենը մեկ անգամ է գոլ բաց թողել, այն էլ՝ «Ռոմայի» հետ մրցավեճում, որտեղ հաղթեց 4:2 հաշվով: Մնացած բոլոր դեպքերում «Ինտերի» պաշտպանությունն անթերի է գործել:
«Ջենոան» հարմար տեղավորվել է 12-րդ տեղում և 8 միավորի առավելություն ունի մոտակա հետապնդողի նկատմամբ: Ալբերտո Ջիլարդինոյի կոլեկտիվը փայլուն տեսք չունի, սակայն կայուն է: 2024-ին 8 խաղից 7-ում «Ջենոան» միավոր է վաստակել, չնայած այն հանգամանքին, որ ընդամենը 2 անգամ է հաղթել:
Իսկ գիտե՞ք, թե որ թիմին վերջին անգամ չի կարողացել հաղթել «Ինտերը»: Հենց «Ջենոային: Այս փաստն էլ «Ներաձուրիի» համար լրացուցիչ մոտիվացիայի աղբյուր կարող է լինել: Ինձագին և տղաները մեծ ցանկություն ունեն որքան հնարավոր է շուտ նվաճել չեմպիոնի տիտղոսը:
3 տարբերակ ունեմ. «Ինտերի» «չոր» հաղթանակ, առաջին խաղակեսի կոնկրետ հաշիվը՝ 1:0, 76-րդ րոպեից հետո խաղի գոլերի տոտալը 0.5-ից շատ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: