«Ինտեր» – «Բենֆիկա»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 19 ապր 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Ինտեր» – «Բենֆիկա» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպման վերաբերյալ։

Վերջին անգամ «Ինտերը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում խաղացել է 13 տարի առաջ։ 2010 թվականին «Ներաձուրիները» ոչ միայն մտան մրցաշարի լավագույն քառյակ, այլև անցան «Բարսելոնային», իսկ եզրափակիչում հաղթեցին «Բավարիային» ու տիրեցին «ականջավոր» գավաթին։ Ես ոչինչ չեմ ակնարկում. սրանք զուտ չոր թվեր ու փաստեր են։ 13 տարի անց այս հաջողությանը նվազագույնը մոտենալու համար նախ անհրաժեշտ է հաղթահարել «Բենֆիկայի» դիմադրությունը։

Ռոգեր Շմիդտի թիմը մինչև «Ինտերից» կրած տնային պարտությունը հիանալի ֆուտբոլ էր ցույց տալիս ու մի շարք մասնագետների գնահատմամբ, քառորդ եզրափակիչի այս դիմակայության բացահայտ ֆավորիտն էր։ Սակայն Նիկլաս Օտամենդիի բացակայությունը դարձավ որոշիչ։ Բացի դրանից, «Ինտերը» զարմանալիորեն հրաշալի խաղ ցույց տվեց դաշտի յուրաքանչյուր հատվածում։ Չի բացառվում, որ «Ինտերի» հետ թույլ հանդիպման պատճառներից մեկը ներքին առաջնությունում «Պորտուից» կրած պարտությունն էր։ Սիմոնե Ինձագիի թիմին զիջելուց հետո անհաջողությունների շարքը շարունակվեց. ներքին առաջնության նախորդ տուրում «Բենֆիկան» զիջեց «Շավիշին»։ Չեմպիոնական մրցավազքում մրցակիցների նկատմամբ մեծ առավելությունը փոշիացավ և հիմա այն կազմում է ընդամենը 4 միավոր։ Ապագան, մեղմ ասած, մշուշոտ է։

«Ինտերի» վիճակն, այնպես չէ, որ նախանձելի է։ Ակնհայտ է, որ Սիմոնե Ինձագին կորցրել է հանդերձարանի կառավարումը։ Դրա վառ ապացույցը «Բենֆիկայի» հետ խաղից առաջ մարզման ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքն է, որը հրահրել են Անդրե Օնանան ու Մարցելո Բրոզովիչը։ Մարզումը դադարեցվել է 5 րոպեով, որպեսզի թիմակիցները կարողանան հանգստացնել «չարաճճիներին»։ Այո, «Ինտերը» ունի 2 գոլի առավելություն «Բենֆիկայի» նկատմամբ, սակայն ներքին առաջնությունում «դուդուկ» վիճակ է, Ինձագիի տղաները պարտվել են «Մոնցային» ու «Սպեցիային»։ Սա աղետ է։ Ընդ որում, թիմի արդյունավետությունը կաղում է։ «Ինտերի» կադրային խնդիրները քիչ չեն։ Շկրինյարը չի հասցնում ապաքինվել, Դե Վրիյը չի կարողացել ավարտել «Մոնցայի» հետ հանդիպումը վնասվածքի պատճառով և կարող է ևս բաց թողնել այս հույժ կարևոր խաղը։ Փոխարենն ապաքինվել է Հական Չալհանօղլուն։ Բայց դուրս կգա նա հիմնական կազմում, թե՝ ոչ, որևէ մեկն այս պահին չի կարող ասել։

Հենց այս սկզբունքից ելնելով՝ կանխատեսում եմ, որ առաջիկա խաղում երկկողմանի գոլառատ խաղ չի լինի։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
22:45/19 ապր
«Ինտեր» – «Բենֆիկա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ