«Ինտեր» – «Բարսելոնա»: Ալեքսանդր Վիշնևսկիի կանխատեսումը

23:00, 04 հկտ 2022
«Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին կանխատեսում է արել «Ինտեր» – «Բարսելոնա» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ինտերը» կընդունի «Բարսելոնային»:

Տարօրինակ է, որ թիմերը նույնքան միավոր ունեն, որովհետև «Բարսան» ավելի ուժեղ է միլանյան գրանդից: Չեմպիոնների լիգայում կողմերը պարտվել են «Բավարիային» և հաղթել «Վիկտորիային»: Հենց այս մրցավեճում է որոշվելու, թե որ ակումբը խմբում կզբաղեցնի երկրորդ տեղը:

Կարծում եմ՝ երկխաղյա դիմակայությունում կհաղթի կատալոնական գրանդը, սակայն սեփական դաշտում «Ինտերը» կարող է պայքարել:

Այժմ «Բարսան» հիանալի մարզավիճակում է: Թիմը, բացի առաջին տուրից, բոլոր հանդիպումները հաղթել է: Նախորդ տուրում էլ Չավիի տղաները նվազագույն հաշվով առավելության հասան «Մալյորկայի» նկատմամբ:

«Ինտերն» իր հնարավորություններից ցածր է հանդես գալիս: «Ներաձուրին» 8 տուրում 4 հաղթանակ ունի և նույնքան պարտություն: Բայց «Ինտերը» շատ է գոլ խփում: Վերջապես վերադառնում է Ռոմելու Լուկակուն: Միգուցե բելգիացին չխաղա առաջին րոպեներից, բայց միևնույն է՝ նա հզոր ուժ է:

Այնպես որ, չեմ զարմանա, եթե «Ինտերը» գրավի «Բարսայի» դարպասը: Սակայն կզարմանամ, եթե Ինձագիի թիմը հաղթի:

Այդ հանդիպման համար ընտրում եմ «Բարսելոնան» չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 1.5-ից շատ խաղադրույքը:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:00/4 հկտ
«Ինտեր» – «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ