«Ինտեր» – «Աթլետիկո»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:59, 20 փտր 2024
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել «Ինտեր» – «Աթլետիկո» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Չեմպիոնների լիգայի խաղարկությունում շարունակվում է 1/8 եզրափակիչ փուլը: Եվս չորս դիմակայությունում կկայանան առաջին հանդիպումները: Երեքշաբթի պայքարի մեջ է մտնում Իտալիայի Ա սերիայի առաջատար Միլանի «Ինտերը»: Հենրիխ Մխիթարյանն ու թիմակիցները կհյուրընկալեն Մադրիդի «Աթլետիկոյին»:

Մեծամասնության կարծիքով սա այս փուլի ամենանաինտրիգային դիմակայությունն է: Չնայած, որ թիմերն իրենց առաջնություններում տարբեր խնդիրներ են լուծում, Չեմպիոնների լիգայում նրանց հակամարտությունից կարելի է ամեն ինչ սպասել: «Ինտերը» թեև ֆավորիտ է, բայց դա կարգավիճակ է թղթի վրա և որևէ իրական արժեք չունի:

Սիմոնե Ինձագիի թիմն այս տարի կնվաճի «Սկուդետոն»: Դա ընդգծվեց այն բանից հետո, երբ 25-րդ տուրում «Ներաձուրիները» հաղթեցին, իսկ «Յուվենտուսն» ու «Միլանը» միավորներ կորցրին: Այժմ «Ինտերին» ու «Յուվենտուսին» բաժանում է ինը միավոր, ընդ որում միլանցիները մեկ հանդիպում պակաս են անցկացրել: Գործը հաղթական ավարտին հասցնելը «տեխնիկայի» հարց է, ինչի պակաս Ինձագիի թիմը չունի: Շատ կարևոր է, որ «Ինտերը» հենց հիմա ստացավ նման առավելություն: Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆին զուգահեռ ներքին առաջնությունում բարդ խնդիրներն ամենևին չէին օգնելու Ինձագիին ու նրա ֆուտբոլիստներին: Երկրորդ կարևոր գործոնը. «Ինտերն» իսպանական թիմի հետ խաղին մոտենում է առանց լուրջ կորուստների: Մարզչի տրամադրության տակ են հիմնական կազմի բոլոր ֆուտբոլիստներն ու նրանք հիանալի ֆունկցիոնալ վիճակում են՝ ի ուրախություն մեզ, Մխիթարյանի գլխավորությամբ:

«Աթլետիկոն», հակառակը, զուգահեռ դաժան պայքար է մղում Լա լիգայի ուժեղագույն քառյակում մնալու համար: Դիեգո Սիմեոնեի թիմն այս պահին եզրափակում է այդ քառյակը, բայց մադրիդցիների պոչին է նստած Բիլբաոյի «Աթլետիկը»: Ամեն դեպքում, Իսպանիայի առաջնության վերջին խաղում «աթլետները» 5։0 հաշվով ջախջախեց «Լաս Պալմասին» և «Ինտերի» հետ խաղին մոտենում է բարձր տրամադրությամբ:

Ինչպես էլ պտտվենք, հեշտ խաղեր «Ինտերը» չի կարող ակնկալել: Սիմեոնեի թիմի ճիրաններից ոչ ոք անցավ չի ազատվում: Նաև՝ բառի բուն իմաստով: Կարծում եմ՝ մադրիդցիները հաճախ են հարվածելու մրցակցին և կստանան մի քանի դեղին քարտ: Հենց «Աթլետիկոյի» դեղին քարտերի տոտալն էլ իմ այսօրվա առաջարկն է: Բոլորին հաղթական դիտում:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:59/20 փտր
«Ինտեր» - «Աթլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ