«Ինտեր» – «Աթլետիկո»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:59, 20 փտր 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Ինտեր» – «Աթլետիկո» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ։

«Ինտերը» փայլուն մարզավիճակում է։ Ա Սերիայում 2-րդ տեղից առավելությունն արդեն կազմում է 9 միավոր և դեռ 1 խաղ էլ թիմը պակաս է անցկացրել։ Բոլորն էլ հիշում են, որ նախորդ մրցաշրջանում «Ինտերը» հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և արժանի դիմադրություն ցույց տվեց «Մանչեսթեր Սիթիին»։ Դժվար է ասել, թե ինչ կլիներ, եթե հանդիպման վերջնամասում «Ինտերը» կարողանար խփել պատասխան գոլն ու խաղը տեղափոխեր լրացուցիչ ժամանակ։

Ինձ թվում է, որ Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում «Ինտերի» հավակնությունների մասին խոսելիս պետք է հիշել նախորդ մրցաշրջանն ու հենց այդ եզրափակիչը։ Այդ խաղից հետո թե՛ ֆուտբոլասերները, թե՛ ֆուտբոլիստները հավատացին, որ «Ինտերը» կարող է պայքարել ոչ միայն Իտալիայի, այլ նաև Եվրոպայի թոփ թիմերի դեմ։

Միլանյան թիմը կադրային լուրջ խնդիրներ չունի։ Հայ երկրպագուների համար ուրախացնող է նաև այն հանգամանքը, որ Հենրիխ Մխիթարյանը շատ լավ մարզավիճակում է և պատրաստ է այս խաղին։

«Աթլետիկոն» երկխաղյա դիմակայություններում կարող է պայքարից դուրս թողնել ցանկացած մրցակցի։ Դիեգո Սիմեոնեի թիմը ռիսկի չի դիմում, փորձում է օգտվել մրցակցի սխալներից և դրդում է մրցակցին սխալվել։ Գուցե փորձի առումով հյուրերն առավելություն կունենան, սակայն Միլանում նրանց համար այնքան էլ հեշտ չի լինի։

Ենթադրում եմ, որ խաղը գոլառատ չի լինի։ 2 թիմերն էլ հասկանում են, որ առաջին խաղում ռիսկի գնալը կարող է ծանր հետևանքների հանգեցնել։

Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․73 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:59/20 փտր
«Ինտեր» – «Աթլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ