«Ինտեր» – «Ատալանտա»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Թվում էր, թե գործող չեմպիոն «Ինտերը» պետք է վստահ սկսի նոր մրցաշրջանը, սակայն թիմն առաջին տուրում ոչ-ոքի խաղաց «Ջենոայի» հետ՝ գոլ բաց թողնելով հանդիպման վերջնամասում։ Նախորդ տուրում «Ինտերը» կարողացավ 2։0 հաշվով հաղթել «Լեչեին», բայց չտեսանք այն թիմին, որը նախորդ մրցաշրջանում վստահ խաղ էր ցուցադրում։ Գուցե մրցաշրջանի այս հատվածը դժվար է ֆուտբոլիստների համար։ Կարծում եմ, որ Սիմոնե Ինձագին նույնպես տեսնում է իր թիմի թերությունները։ Դրանք պետք է շտկել որքան հնարավոր է արագ, այլապես «Յուվենտուսը», որը հիանալի է սկսել այս մրցաշրջանը, կարող է դառնալ չեմպիոնության գլխավոր հավակնորդը։
«Ատալանտան» «Ռեալի» հետ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում լավ տպավորություն թողեց, սակայն պարտվեց 0։2 հաշվով։ Ա սերիայի նոր մրցաշրջանում Ջանպյերո Գասպերինիի գլխավորած թիմը 4։0 հաշվով հաղթել է «Լեչեին» և 1։2 հաշվով պարտվել «Տորինոյին»։
Միմյանց միջև կայացած վերջին 15 խաղերում «Ատալանտան» ընդամենը 1 անգամ է հաղթել «Ինտերին»։ Կարծում եմ, որ այս անգամ ևս միլանյան թիմը առնվազն չի պարտվի։ «Ինտերը» տնային խաղերում ավելի վստահ է գործում։ Աստիճանաբար մարզավիճակ են հավաքում թե՛ կիսապաշտպանության, թե՛ հարձակման գծի խաղացողները։ Ուրախացնում է այն, որ Հենրիխ Մխիթարյանը, չնայած Պյոտր Զիելինսկիի տրանսֆերին, շարունակում է լինել «Ինտերի» հիմնական կազմի ֆուտբոլիստ։ Առջևի գծում Մարտինես-Թյուրամ զույգին միացել է Տարեմին, որը նախորդ խաղում դարձել էր գոլային փոխանցման հեղինակ։
Կարծում եմ, որ «Ինտերը» մեծ առավելություն կունենա այս խաղում և նվազագույնը չի պարտվի։ Ընտրում եմ «Ինտերը» չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 3․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․82 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: