«Ինտեր» – «Ատալանտա»: Եգոր Տիտովի կանխատեսումը
«Ինտերը» դեռ լավ մարզավիճակում չէ։ Առաջին տուրում թիմը 2։2 հաշվով ոչ-ոքի է խաղացել «Ջենոայի» հետ, իսկ երկրորդ խաղում 2։0 հաշվով հաղթել է «Լեչեին»։ «Ատալանտան» նույնպես հաղթել է «Լեչեին», բայց 4։0 հաշվով։
«Ինտերը» դեռ լավ խաղային տոնուսի մեջ չէ, արագություններն այն չեն։ Այնուամենայնիվ, գուցե մրցաշրջանի այս փուլում այդպես էլ պետք է լիներ։ Ես նկատել եմ, որ չեմպիոնությունից հետո եվրոպական շատ թիմեր աստիճանաբար են մարզավիճակ հավաքում հաջորդ մրցաշրջանում։
Ինձ դուր է գալիս «Ատալանտայի» ագրեսիվ ոճը։ Չեմ հասկանում, թե ինչպես թիմը պարտվեց «Տորինոյին» նախորդ տուրում։ Լավ հակագրոհներ կային, թիմը մի շարք գոլային պահեր ստեղծեց, բայց չկարողացավ դրական արդյունքի հասնել։ Հանդիպման վերջնամասում չիրացրեցին նաև 11 մետրանոցը։ Կարծում եմ, որ այդ խաղից հետո «Ատալանտայի» ֆուտբոլիստներն ավելի զայրացած կլինեն։ Նրանք հիմա ավելի լավ տեսք ունեն, քան միլանյան թիմի ֆուտբոլիստները։
Չեմ կարող առավելությունը տալ միլանցիներին։ «Ատալանտան» հիանալի է խաղում, սակայն պաշտպանությունում խնդիրներ կան։ Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․70 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: