«Ինտեր» – «Ատալանտա»․ Գոլերի պակաս չի զգացվի

20:00, 25 սպտ 2021
Իտալիայի A Սերիայի 6-րդ տուրում գործող չեմպիոն «Ինտերը» կհյուրընկալի «Ատալանտային»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ կլինի։

Այս մրցաշրջանում «Ինտերի» մասնակցությամբ բոլոր հանդիպումներում նվազագույն 4 գոլ է գրանցվել։ Իսկ ահա «Ատալանտան» իրեն նման չէ՝ 0։0 «Բոլոնյայի» հետ և պարտությունից «Ֆիորենտինայից»։

Երկու թիմերն էլ հարձակողական ֆուտբոլ են ցուցադրում։ Սիմոնե Ինձագիի թիմը, նույնիսկ առանց Ռոմելու Լուկակուի, ապացուցում է, որ ֆուտբոլը միայն մեկ ֆուտբոլիստի շուրջ չի կառուցվում։ Չկա Լուկակուն, բայց կան մյուսները, որոնք նույնպես կարողանում են գոլեր խփել՝ Մարտինես, Ջեկո, Չալհանօղլու։

«Ֆիորենտինայի» հետ նախորդ տուրի խաղում «Ինտերն» առաջին կեսում պարզապես խղճուկ տեսք ուներ։ Դաշտի տերերը կարող էին 2-3 գոլ խփել, սակայն միայն մեկը կարողացան խփել։ Իսկ ահա երկրորդ կեսում «Ինտերը» լիովին կերպարանափոխվեց և արդարացիորեն հաղթեց 3։1 հաշվով։

«Ատալանտայի» հետ նման մարտավարությունը, կարծում եմ, չի աշխատի։ Երկու թիմերն էլ կգործեն կենտրոնացված, բայց սխալներից խուսափել չի հաջողվի։ Որքան էլ իտալական ֆուտբոլը համարվում է ավելի պաշտպանողական, վերջին տարիներին այդ տեսակետը լիովին փոխվել է։ Իտալիայում կարողանում են և խաղում են հարձակողական ֆուտբոլ։ Նույնիսկ 0։0 ավարտվող խաղերում մի շարք գոլային պահեր են լինում։

Ընտրում եմ՝ գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․71 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
A Սերիա
20:00/25 սպտ
«Ինտեր» – «Ատալանտա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ