Իմեր — Սեպպի. Հովհաննես Դանիելյանի կանխատեսումը

13:00, 24 ապր 2017

ATP մրցաշարքի բարսելոնյան մրցաշարի 1/32րդ եզրափակչի շրջանակներում այսօր՝ ապրիլի 24-ին տեղի կունենա ATP ռեյտինգի 414րդ տեղը զբաղեցնող 18ամյա Միկաել Իմերի և բավականին փորձառու, ATP ռեյտինգի 75րդ հորիզոնականում գտնվող 33ամյա իտալացի Անդրեաս Սեպպիի միջև հանդիպումը:

Սեպպին գտնվում է մեղմ ասած վատ մարզավիճակում: Իր մասնակցած վերջին 7 մրցաշարերում նա չի հաղթահարել անգամ 2րդ փուլի արգելքը՝ 2-0 պարտվելով այնպիսի “համեստ” թեննիսիստների, ինչպիսիք են օրինակ Հանֆմաննը, Կոպիլը և այլն: Բացի այդ՝ Սեպպին վերջերս հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ 2018ին նրան այլևս չենք տեսնի մեծ կորտին. նա ավարտում է կարիերան:

Ի տարբերություն Անդրեասի, նրա մրցակիցը՝ Միկաել Իմերը գտնվում է բավական լավ մարզավիճակում և իր կարիերայի ծաղկման շրջանում է: Չնայած բավականին երիտասարդ տարիքին՝ նա լուրջ հաջողություններ է գրանցում ATP մրցաշարերում. վերջերս ստոկհոլմյան մրցաշարում նա 2-0 հաշվով շատ վստահ հաղթանակ տարավ և պայքարից դուրս թողեց փորձառու իսպանացի Ֆերնանդո Վերդասկոյին (6-2, 6-1): Բացի այդ՝ Իմերը՝ եղբոր՝ Էլիաս Իմերի հետ, հաղթեց վերոհիշյալ մրցաշարի զույգերի պայքարում՝ ունենալով այնպիսի մրցակիցներ, ինչպիսիք են Պավիչ/Վինուս և Բոպպանա/Հյուե զույգերը: Մի խոսքով, 18ամյա շվեդը հրաշալի է հանդես գալիս, և բացառված չէ, որ վաղ ապագայում մենք նրան կտեսնենք Մեծ Սաղավարտի մրցաշարերում:

Բավական վստահ եմ, որ կարիերայի մայրամուտին հասած Սեպպին շվեդի հաջորդ զոհը կդառնա և առաջարկում եմ խաղադրույք կատարել Իմերի՝ 2-0 հաշվով վստահ հաղթանակի վրա, որի համար VivaroBetը սահմանել է բավական բարձր` 4.42 գործակիցը:

Օրդինար: Պարտված
13:00/24 ապր
Իմեր - Սեպպի
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ