Հունգարիա — Ռուսաստան. Վալերի Կարպինի կանխատեսումը

22:30, 05 հնս 2017
Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ, «Матч ТВ» հեռուստաընկերության և «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Վալերի Կարպինը կանխատեսում է արել Հունգարիա — Ռուսաստան ընկերական հանդիպման վերաբերյալ: Փորձագետը տվյալ խաղում խաղադրույք է կատարում արդյունավետ ոչ-ոքիի վրա: 

Բարդ հանդիպում է կանխատեսման համար: Առաջին հերթին՝ խաղն ընկերական է, հայտնի չէ, թե ով է փորձարկումներ անելու, ով է խաղալու արդյունքի վրա: Երկրորդ՝ վաղուց մենք հավաքականներին գործի մեջ չենք տեսել և մեծ հարց է, թե ով այժմ իրենից ինչ է ներկայացնում:

Եկեք ելնենք հետևյալից: Հունգարիայի հավաքականն իրեն վատ չդրսևորեց Եվրո-2016-ում, խաղում է տանը, սեփական երկրպագուների առջև: Կարծում եմ, որ պարտությունը չի մտնում հունգարացի ֆուտբոլիստների պլանների մեջ, նրանք կաշխատեն իրենց դրսևորել: Ընդ որում, Ռուսաստանի հավաքականի մոտ վերջին խաղերում ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում, այսպես ասենք:

Բայց Ռուսաստանն էլ ժամանակն է արդեն կողմնորոշվի կազմի հետ կապված, ավելի կայուն խաղ ցուցադրի: Շուտով արդեն կմեկնարկի տնային Կոնֆեդերացիաների գավաթը, որտեղ Ռուսաստանի հավաքականից լավ մրցելույթներ են սպասում: Հետևաբար ռուսներն էլ, ենթադրում եմ, կաշխատեն հաղթել:

Արդյունքում, կարծում եմ, գործը կավարտվի ոչ-ոքիով: Միևնույն ժամանակ երկու թիմերն էլ գոլ կխփեն, վերջիվերջո խաղն ընկերական է, անհրաժեշտություն չկա խիստ խաղալ զրոյի վրա:

Օրդինար: Պարտված
Ընկերական հանդիպում
22:30/5 հնս
Հունգարիա - Ռուսաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ