Հունգարիա — Պորտուգալիա. Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը
Ռոնալդուն վերջապես պետք է գոլ խփի՞, որքա՞ն կարելի է պահերը փչացնել: Պարզապես արդեն անհնար է սպասել: Կարծում եմ, որ հունգարացիների հետ խաղում նա կկարողանա ընդհատել սև շարքը: Բոլոր այն ծաղրերից հետո, որոնք վերջին օրերին նրան էին վերագրում, նա ուղղակի պարտավոր է հավաքվել և իրեն ողջ հմայքով ցույց տալ: Դե իսկ Պորտուգալիային հաղթանակն անհրաժեշտ է: Երկու անգամ կորցրեցին իրենց շանսերը, չի կարելի, որպեսզի պատմությունը կրկին կրկնվի: Իմ կարծիքով` Պորտուգալիան շատ համակրելի է խաղում, բայց միայն թե պորտուգալացիները չեն ցանկանում պահերն իրացնել: Քանի անգամ դարպասաձողին հարվածեցին, Ռոնալդուն 11 մետրանոցը չխփեց: Հավանաբար պորտուգալացիները երկու խաղում 40 հարված են կատարել, իսկ խփել են ընդամենը մեկ գոլ: Նրանք պետք է ընդհատեն: Բացի այդ, հունգարացիներն արդեն ապահովել են տեղը փլեյ-օֆֆում, իմ կարծիքով` նրանք չեն կարող խաղալ նույն կենտրոնացվածությամբ: Այդուհանդերձ նրանք ավելի թույլ կերևան: Դե իսկ գազազած Պորտուգալիայի դեմ Հունգարիան այդքան էլ շատ շանսեր չի ունենա, իսկ երբ առաջադրանքը կատարված է, հավաքվելն ընդհանրապես դժվար է:
Խաղադրույք եմ կատարում Ռոնալդուի գոլի և Պորտուգալիայի հաղթանակի վրա: Մեկն առանց մյուսի հազվադեպ է լինում, այդ պատճառով կարելի է դրանք միացնել:
Խոստովանում եմ, ինձ թվում է, որ առանց Ռոնալդուի Պորտուգալիան հաստատ ավելի վատ կխաղար: Նա այն չէ, ինչ առաջ: Այժմ նա պարզապես սպասում է, թե երբ են նրան փոխանցում կատարելու: Նա նաև դժվարությամբ է շրջանցում, նրան չեն թողնում, որ պոկվի: Բայց կարգը մնում է կարգ, վերջապես նա պետք է իրեն ցույց տա:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: