Հունգարիա — Պորտուգալիա. Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:45, 03 սպտ 2017
Матч ТВ» հեռուստաընկերության ալիքներում Ռուսաստանի, Իսպանիայի և Իտալիայի առաջնությունների մեկնաբան, ինչպես նաև «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հունգարիա — Պորտուգալիա խաղի վերաբերյալ: Հանդիպումը կկայանա կիրակի երեկոյան Բուդապեշտի «Գրուոպամա-Արենա» մարզադաշտում: Մեր փորձագետը առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում երկրորդ կեսում նվազագույնը երկու գոլ կխփվի:

Պարզ է, որ պորտուգալացիները բացահայտ ֆավորիտ են: Ոչ վաղ անցյալում այս թիմերը խաղացին Եվրո-2016-ում: Մենք շատ լավ հիշում ենք այդ հիասքանչ հանդիպումը` բազմաթիվ խփված գնդակներով: Հոյակապ խաղ ստացվեց` գոլառատ, տպավորիչ ու ավարտվեց 3:3 հաշվով:

Հունգարիան սեփական հարկի տակ հաղթեց Լիտվային 3:1 հաշվով` բոլոր գոլերը խփելով ստանդարտից: Պորտուգալացիները իրենց հերթին «մարզվեցին» Ֆարերյան կղզիների դեմ խաղում: Կրիշտիանու Ռոնալդուն էլ, ով ակումբային մակարդակով դեռևս չի խաղում, իր ամբողջ գոլային պոտենցիալը ներդրեց հավաքականի խաղում: 3 գնդակ նա խփեց ֆարերներին և կարծում եմ, որ հունգարացիներն էլ անմասն չեն մնա:

Հունգարիան իհարկե հասկանում է, որ Եվրոպայի չեմպիոն և նման հարձակման գիծ ունեցող հավաքականի հետ բաց ֆուտբոլ խաղալ ուղղակի չի կարելի: Կարծում եմ առաջին կեսում հունգարները կդիմանան ինչ-որ կերպ, իսկ երկրորդ կեսում կքանդվեն: Եթե հունգարները առաջինը բաց թողնեն ստիպված կլինեն բացվել և առաջ շարժվել, ինչն էլ կարող է պատժվել պորտուգալացիների կողմից:

Առաջարկում եմ խաղալ «երկրորդ խաղակեսի տոտալը շատ 1.5-ից» բավական լավ գործակցով` 2.03: Հիմնական գոլային իրադարձությունները պետք է որ երկրորդ կեսում լինեն: Պորտուգալացիները զգալիորեն կարող են ավելացնել նաև փոխարինումներով: Հնարավոր է Հունգարիան հոգնի և Պորտուգալիան օգտվի դրանից: «2-րդ խաղակեսի տոտալը շատ 1.5-ից». կարծում եմ շատ լավ խաղադրույք է այս հանդիպման համար:

Օրդինար: Պարտված
ԱԱ 2018. Ընտրական փուլ. Եվրոպա
22:45/3 սպտ
Հունգարիա - Պորտուգալիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ