Հունգարիա — Պորտուգալիա․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:00, 15 հնս 2021
Խաղում է
VNews.am-ի կայքի լրագրող, Արմենիա TV-ի հաղորդավար, մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Եվրո-2020-ի խմբային փուլի առաջին տուրի կենտրոնական՝ Հունգարիա — Պորտուգալիա հանդիպման վերաբերյալ։

Պորտուգալիան մինչև ընտրական մրցաշարի օգնությամբ Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելը գերազանց խաղաց ՈւԵՖԱ-ի ազգային հավաքականների նորամուծություն-մրցաշարում՝ Ազգերի լիգայում։ Սանտուշի թիմը դարձավ մրցաշարի առաջին հաղթողը։ Ա լիգայի իր խմբում մրցակիցներն էին Իտալիան ու Լեհաստանը։ Երկու հավաքականներին էլ Պորտուգալիան մեկական անգամ հաղթեց ու ոչ-ոքի խաղաց, 8 միավորով զբաղեցրեց խմբի առաջին տեղն ու դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Վիճակահանությունը բավականին հաջող դասավորվեց Սանտուշի համար։ Մրցակիցը Շվեյցարիան էր։ Մյուս զույգը կազմեցին Անգլիան ու Նիդերլանդները։ Եզրափակիչ դուրս եկան Պորտուգալիան և Նիդերլանդները։ Հաղթական գնդակը եզրափակիչ խաղում երկրորդ կեսի միջնամասում խփեց Գոնսալու Գեդեշը։ Պորտուգալիան նվաճեց ևս մեկ միջազգային տիտղոս ու արդեն ապահովեց տեղը Եվրոյում։ Ընտրական փուլում ձախողվելու դեպքում նրանք հնարավորություն կունենային մասնակցելու Եվրոյին շնորհիվ Ազգերի լիգայում հաղթանակի։ 

Պորտուգալիան Եվրոյի ընտրական փուլի մրցաշարի B խմբում էր ընդգրկված Ուկրաինայի, Սերբիայի, Լիտվայի և Լյուքսեմբուրգի հավաքակնների հետ։ Զարմանալիորեն Պորտուգալիայի ընտրանին խմբում առաջին տեղը զիջեց Ուկրաինայի հավաքականին, որի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն գերազանց թիմ է կառուցել։ Խաղերից մեկում ուկրաինացիները հաղթեցին, մյուսում գրանցվեց ոչ-ոքի։ Պորտուգալիան միավորներ կորցրեց նաև Սերբիայի դեմ խաղերից մեկում։ Մյուս մրցավեճերում տարած հաղթանակները Լյուքսեմբուրգի ու Լիտվայի նկատմամբ ապահովեցին երկրորդ տեղը Եվրոպայի գործող չեմպիոնների համար։ Պորտուգալիան ԵՎՐՈ-2020-ում է։

Պորտուգալիայի հավաքականի կազմի ուժեղացման պատճառը ոչ թե նոր անունների հայտնվելն է, այլ այդ նույն խաղացողների գրանցած առաջընթացը նախորդ մեծ մրցաշարերից հետո։ Օրինակ, եթե նայենք Մունդիալ-2018-ի կազմին, ապա այստեղ կան Ռուբեն Դիաշը, Բրունո Ֆերնանդեշը, բայց ակնհայտ է, որ 2018-ին նրանք չունեին այն ուժն ու նշանակությունը ազգային թիմի համար, ինչ հիմա։ Հայտացուցակում կան նաև նոր անուններ, որոնք այսպիսի խոշոր մրցաշարի մասնակցության հրավեր ստանում են առաջին անգամ։ Օրինակ «Սպորտինգի» երիտասարդ խաղացող, հարձակվողական ոճի կիսապաշտպան Պեդրու Գոնսալվեշը։ Ի դեպ, նա գործուն մասնակցություն է ունեցել «Սպորտինգի»` 19 տարվա մեջ առաջին չեմպիոնությանը՝ դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկուն խփած 23 գոլով։

Սանտուշը, սակայն, ամբողջությամբ չի երիտասարդացրել կազմը, ինչը ևս կարևոր է։ Թիմում պետք է լինեն բազմափորձ խաղացողներ, որոնք նույնիսկ միայն իրենց ներկայությամբ կարող են շատ բան տալ թիմին։ Այստեղ է «Պորտուի» կազմում ֆուտբոլային երկրորդ երիտասարդություն ապրող Պեպեն։ Այստեղ է Ժոզե Ֆոնտեն, որը գերազանց մրցաշրջան է անցկացնում «Լիլի» կազմում։ Պաշտպանության կենտրոնը թերևս ամենաուժեղներից է, քանի այստեղ է նաև Պրեմիեր լիգայի «հրեշը»՝ Ռուբեն Դիաշը։ Սանտուշի համար կարևոր առավելություն է իր ֆուտբոլիստների խելահեղ մարզավիճակը։ Իրոք, որ դիրքին նայում ես, կան խաղացողներ, որոնք բառացիորեն փայլել են իրենց թիմերում այս տարի. Դիաշ, Ֆոնտե, Ֆերնանդեշ, Ֆելիշ, Սանշեշ, Ռոնալդու, Անդրե Սիլվա։ Այսպիսի զորեղ կազմ Պորտուգալիայի հավաքականն երևի թե ուներ 2004-ի տնային ԵՎՐՈ-ում, երբ թիմին առաջնորդում էին Լուիշ Ֆիգուն, Ռուի Կոշտան, Մանիշեն, Դեկուն, Սիմաոն ու Պաուլետան։

Սանտուշը կխաղա 4-3-3 կամ 4-4-2 մարտավարությամբ։ Եթե նայում ենք Պորտուգալիայի հավաքականի վերջին մրցելույթներին, ապա հիմնականում Սանտուշը ընտրում է 4-3-3 տարբերակը։ Նշված կազմը թղթի վրա ամենաօպտիմալն է, սակայն Սանտուշը կարող է բազմաթիվ փոփոխություններ կատարել մրցաշարի ընթացքում։ Հարձակման գծում Բրունոն կխաղա ավելի հետ քաշված՝ հարձակվողների թիկունքում։ Դա հենց իր դիրքն է։ Առջևում էլ Ռոնալդու-Սիլվա զույգն առավել քան հարվածային է։ Հարձակման գծում Սիլվայի ոչ տպավորիչ խաղի դեպքում նրան պատրաստ են փոխարինել Ֆելիշն ու Ժոտան։ Այնպես որ պետք է պայքարել ու լավ խաղ ցուցադրել մեկնարկային կազմում հայտնվելու համար։ Մեկ բան ակնհայտ է այս պահի դրությամբ․ Պորտուգալիան ունի ուժեղ կազմ, որով կարող է պայքար մղել Եվրոպայի չեմպիոնի կոչման համար։

Հունգարիայի հավաքականը նույնիսկ մինչև ԵՎՐՈ-ի սկսելը մրցաշարի գլխավոր անհաջողակն է։ Մարկո Ռոսիի թիմը մահվան խմբում է Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի, աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի ու Գերմանիայի հավաքականների հետ։ Ավելի վատ չէր կարող լինել։ Հունգարիայի հավաքականը Եվրոպայի առաջնության մասնակից թիմերի քանակի ավելացման գլխավոր շահողներից է։ Դժվար թե նրանք նվաճեին Եվրոպայի առաջնության ուղեգիր, եթե մասնակից երկրների թիվը դեռ 16 լիներ։ Նրանք երկրորդ ԵՎՐՈ-ն անընդմեջ հայտնվում են եզրափակիչ փուլում։ Սրա համար հաստատ պարտական են ՈւԵՖԱ-ի կատարած բարեփոխումներին։ Ընտրական փուլը Հունգարիայի հավաքականն ավարտեց 4-րդ տեղով։ Խմբում մրցակիցներն էին Խորվաթիայի, Ուելսի, Սլովակիայի և Ադրբեջանի հավաքականները։ Այս մրցունակ խմբում Մարկո Ռոսիի թիմը 8 խաղից հետո 12 միավոր վաստակեց ու 1 միավորով հետ մնաց սլովակներից, 2 միավորով՝ երկրորդ տեղով ընտրական փուլն ավարտած Ուելսից։ Հիմնական ճանապարհով նրանք չկարողացան նվաճել ԵՎՐՈ-ի ուղեգիր։ Պետք էր պայքարել զարտուղի ճանապարհով։ 

Հունգարիան Ազգերի լիգայի խաղարկության Բ լիգայում իր խմբում զբաղեցրեց առաջին տեղը։ 6 խաղից հետո նրանք 11 միավոր վաստակեցին ու գերազանցեցին Ռուսաստանի, Սերբիայի և Թուրքիայի հավաքականներին։ Այնուհետև փլեյ-օֆֆում հաղթանակները Բուլղարիայի ու Իսլանդիայի հավաքականների դեմ խաղերում Հունգարիային Եվրոպայի առաջնության ուղեգիր բերեց։ Ամուր բնավորություն ունեցող Հունգարիայի հավաքականին ԵՎՐՈ-ի եզրափակիչ փուլում չունենալը իսկապես ցավալի կլիներ։ Նրանք գերազանց ֆուտբոլ էին խաղացել նաև ընտրական փուլում, բայց մի փոքր չէր հերիքել վերջնական հաջողության համար։ Հունգարիան շատ լավ է մեկնարկել նաև աշխարհի առաջնության ընտրական փուլում։ Նրանք 3 խաղերից հետո ունեն 2 հաղթանակ ու 1 ոչ-ոքի։ Խմբում երկրորդն են, հետ են մնում միայն Անգլիայից։ Մինչև ԵՎՐՈ-ն նրանք երկու ընկերական հանդիպում են անցկացնելու։ Հանդիպելու են Կիպրոսի ու Իռլանդիայի հավաքականներին։

Հունգարիայի հավաքականը խաղում է 3 կենտրոնական պաշտպանով, եզրային լատերալներով։ Դաշտի կենտրոնը շատ հագեցած է։ Ռոսին կիրառում է երկու հենակետայիններով տարբերակը։ Առջևում երկու հարձակվող կա, իսկ նրանց թիկունքում հարձակվողական գործողությունները համակարգող մեկ ֆուտբոլիստ։

Կանխատեսում

Թեպետ Պորտուգալիայի հավաքականը Եվրոյի գործող չեմպիոնն է, սակայն թիմում կան խնդիրներ։ Հունգարացիները նախորդ Եվրոյին նույնպես ընդգրկված էին Ռոնալդուի ու ընկերների հետ նույն խմբում ու մի լավ տանջեցին։ Այս անգամ էլ հեշտ չի լինի Պորտուգալիային, նույնիսկ գոլ կընդունեն սեփական դարպասը, բայց կհաղթեն։

Օրդինար: Չխաղարկված
ԵՎՐՈ 2020
20:00/15 հնս
Венгрия - Португалия
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ