Հունգարիա – Իտալիա: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 26 սպտ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Հունգարիա – Իտալիա Ազգերի լիգայի Ա դիվիզիոնի 3-րդ խմբի 6-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Հունգարիայի հավաքականն Ազգերի լիգայում ցուցադրում է իրեն լավագույն կողմերից։ Հունգարացիները կերտում են սենսացիան սենսացիայի հետևից. այժմ նրանց մեկ քայլ է բաժանում Իտալիայի, Գերմանիայի և Անգլիայի հետ «մահվան խմբում» հաղթելուց, թեև, ի սկզբանե, ակնհայտ հետնապահի կարգավիճակ ունեին։ 5 հանդիպումներում Մարկո Ռոսիի տղաները վաստակել են 10 միավոր և խմբում առաջինն են՝ 2 միավարով առաջ անցնելով Իտալիայից։ Անգլիային 4։0 հաշվով ջախջախելուց հետո Ռոսիի թիմը 1։0 հաշվով էլ հաղթեց Գերմանիային։ Ի՞նչ է սա, եթե ոչ հրաշք։

Իտալիայի հավաքականն, իր հերթին, նույնպես մեկ քայլ է հեռու 3-րդ խմբում հաղթանակից: Տուրի նախօրեին իտալացիները 8 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը, բայց Հունգարիային հաղթելու դեպքում դուրս կգա Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ: Գերմանիայից 2։5 հաշվով կրած ջախջախիչ պարտությունից հետո Իտալիայի հավաքականը հույժ կարևոր խաղում կարողացավ 1։0 հաշվով հաղթել Անգլիային։

Հասկանալի է, որ առաջիկա հանդիպման ֆավորիտ է համարվում Իտալիայի հավաքականը, բայց պետք չէ թերագնահատել Հունգարիային. նրանք այդ իրավունքը, կարծում եմ, վաստակել են։ Բուդապեշտի խելահեղ աջակցությամբ հունգարացիները կարող են հաջողության հասնել։ Բայց ես կփորձեմ լինել իրատես և նախապատվությունը կտամ Ռոբերտո Մանչինիի տղաներին, որոնք պետք է որ հաստատեն իրենց ավելի բարձր կարգը։

Օրդինար: Հաղթած
Ազգերի լիգա
22:45/26 սպտ
Հունգարիա - Իտալիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ