Հունգարիա — Ֆրանսիա. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

17:00, 19 հնս 2021
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, Արմենիա Հ/Ը մարզական մեկնաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Եվրո 2020-ի Հունգարիա — Ֆրանսիա խաղի վերաբերյալ:

Հունգարիայի ազգային հավաքականն ամեն կերպ փորձեց կազմակերպել իր խաղը Պորտուգալիայի ընտրանու դեմ, սակայն Կրիշտիանու Ռոնալդուի և թիմակիցների կարգն անհամեմատելի բարձր էր։ Հունգարացիները պայքարեցին միայն առաջին խաղակեսում և կարողացան սեփական դարպասը պահել անառիկ, բայց երկրորդ կեսում ստիպված եղան երեք անգամ խաղը սկսել դաշտի կենտրոնից։

Պորտուգալացիները շատ ավելի լավ տեսք ունեին, բայց հունգարացիներին չպետք է թերագնահատել։ Ֆրանսիայի հետ խաղում հունգարացիները նույնպես լինելու են երկրորդ էշելոնի ներկայացուցիչ, բայց պատրաստ են բոլոր միջոցնելով խանգարել աշխարհի գործող չեմպիոններին։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմը Գերմանիայի հետ խաղում ցույց տվեց իր ուժերի միայն հիսուն տոկոսը՝ հաղթելով 1-0 հաշվով, սակայն զգացվում էր, որ եռագույնները կարող էին Բունդեսթիմին հաղթել  առնվազն 2-3 գնդակի տարբերությամբ, բայց դա էլ իր հետ կարող էր բերել խնդիրներ, մասնավորապես՝ բաց ֆուտբոլ խաղալու դեպքում Գերմանիան կարող էր արժանի պատասխան ցույց տալ։

Ֆրանսիայի հավաքականի ամբողջական ներուժը մենք այդպես էլ չտեսանք, ենթադրում եմ, որ Դիդիե Դեշամի գլխավորած թիմը մի փոքր կմեծացնի իր առավելությունը, և հունգարացիների հետ խաղում արդեն ցույց կտա, թե ինչ է նշանակում իսկական հարձակողական ֆուտբոլ։ Ենթադրում եմ, որ Ֆրանսիայի ընտրանին մեկնարկային կազմում փոփոխություն չի անի, եթե և անի, ապա հարկադրված։

Առայժմ հայտնի չէ՝ Ադրիան Ռաբիոն դաշտ դուրս կգա թե ոչ, համենայն դեպս միակ հավանական փոփոխությունը պետք է որ դա լինի, կամ գուցե հարձակման գծում Դեշամը փոփոխություն կատարի և Կարին Բենզեմայի փոխարեն հիմնական կազմում դաշտ դուրս բերի օրինակ՝ Օլիվիե Ժիրուին։ Ենթադրում եմ, որ Ֆրանսիայի հավաքականը կհաղթի 2-ից 3 գնդակի առավելությամբ։

Օրդինար: Չխաղարկված
Եվրո-2020
17:00/19 հնս
Հունգարիա - Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ