Հունգարիա — Բելգիա․ Վալերի Կարպինի կանխատեսումը

23:00, 26 հնս 2016
Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» բացառիկ փորձագետ Վալերի Կարպինը կանխատեսում է արել այսօր Թուլուզի «Մունիսիպալ» մարզադաշտում կայանալիք Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի Հունգարիա — Բելգիա հանդիպման վերաբերյալ: Փորձագետն այս խաղում խաղադրույք է կատարում Բելգիայի հավաքականի հաղթանակի վրա:

Հունգարացիներն արդեն սենսացիա են գրանցել այս Եվրոյում։ Խմբից դուրս եկան առաջին տեղով, չնայած քչերն էին այս թիմից նման արդյունք սպասում։

Բելգիան ի սկզբանե համարվում էր մրցաշարի ֆավորիտներից մեկը, իսկ հիմա, երբ բելգիացիները հայտնվել են փլեյ-օֆֆի այսպես ասած «հեշտ» հատվածում, նրանց կանխատեսում են որպես եզրափակչի մասնակից։

Բայց դա հետո, նախ բելգիացիները պետք է չսայթաքեն Հունգարիայի դեմ խաղում։ Կարծում եմ, որ մրցակցին թերագնահատելու մասին խոսք լինել չի կարող։ Հունգարացիները ցույց տվեցին, որ իրենց հետ պետք է հաշվի նստել։ Ենթադրում եմ, որ առաջիկա խաղում իր դերը կունենա ֆուտբոլիստների կարգը, որը Բելգիայում միանշանակ ավելի բարձր է։ Բելգիացիները կհաղթեն։

Օրդինար: Հաղթած
Եվրո-2016, 1/8 եզրափակիչ
23:00/26 հնս
Հունգարիա — Բելգիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ