Հունաստան — Խորվաթիա․ Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

23:45, 12 նյմ 2017
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի առաջնության կրկնակի հաղթող, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել ԱԱ-2018-ի ընտրական փուլի փլեյ-օֆֆի Հունաստան — Խորվաթիա հանդիպման վերաբերյալ։ Կալինիչենկոն կարծում է, որ տանտերերը կհաղթեն։ 

Հույները առաջին խաղը արմատապես տապալեցին։ Ոչ այնքան խորվաթները այդ խաղը հաղթեցին, որքան հույները պարտվեցին։ Այնպիսի խաղ էին ցուցադրում, որ շարունակել ուղղակի չէին ցանկանում։ Բայց դա խաղ էր դրսում, իսկ դրսում խորվաթների հետ խաղալը իսկապես շատ բարդ է։

Այս անգամ կարծում եմ ամենևին այլ խաղ կլինի։ Խորվաթները հասել են ցանկալի արդյունքի և պատասխան խաղում առաջ գնալու միտում մեծ հաշվով չեն ունենալու։ Իսկ ահա հույները տանը բնականաբար ուրիշ թիմ են լինելու։ Երկրպագուները իրենց հերթին թիմին առաջ են տանելու։ Խաղը անչափ հետաքրքիր է լինելու, համենայն դեպս ինձ համար։ Միգուցե և ամեն ինչ կորած է, բայց փորձել ինչ-որ բան հաստատ պետք է։ Եթե հույները արագ գոլ խփեն, ապա ամեն ինչ էլ հնարավոր է։ Խորվաթները կնյարդայնանան, իսկ հույները վստահություն ձեռք կբերեն։

Կանխատեսումին անցնենք։ Ես համենայն դեպս ռիսկի կդիմեմ և խաղադրույք կկատարեմ Հունաստանի մաքուր հաղթանակի վրա։ Որովհետև խորվաթներին պետք է առաջ գնալ, իսկ հույներին ՝ ընդհակառակը։ Ի վիճակի են հույները մեկ կամ միգուցե երկու գնդակի տարբերությամբ հաղթեն մրցակցին։ Հավատում եք թե ոչ ՝ իմ կանխատեսումն է այս խաղի համար Հունաստանի մաքուր հաղթանակը։

Օրդինար: Պարտված
ԱԱ 2018․ Ընտրական փուլ․ Եվրոպա
23:45/12 նյմ
Հունաստան - Խորվաթիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ