Հունաստան – Նիդերլանդներ։ Եգոր Տիտովի կանխատեսումը
Կարելի է ասել, որ սա անցումային խաղ է Եվրո-2024-ի եզրափակիչի փուլի ուղեգրի համար։ Հոլանդացիները նորից ռիսկի են դիմում, չնայած այլ ճանապարհով ևս կարող են Եվրո-2024-ի ուղեգիր նվաճել։ Այս պահին Նիդերլանդների հավաքականը 3 միավորով զիջում է Հունաստանին, բայց 1 խաղ պակաս է անցկացրել։ Կումանի գլխավորած թիմը պետք է հաղթանակ տանի Աթենքում։ Առաջին շրջանի խաղում հոլանդացիները հաղթել էին 3։0 հաշվով՝ բոլոր գոլերը խփելով 1-ին խաղակեսում։ Իհարկե, հոլանդացիները կարգով ավելի բարձր են և փորձառու ֆուտբոլիստներն ավելի շատ են թիմում։
Բայց ես վստահ չեմ, որ Նիդերլանդների համար հեշտ հանդիպում կլինի Հունաստանում։ Այնտեղ մթնոլորտը լրիվ այլ է։ Հույներին կաջակցեն մեծ թվով երկրպագուներ։ Գիտեմ, թե որքան դժվար է այնտեղ խաղալը։ Նախորդ տուրում հույները վստահ հաղթանակ տարան Իռլանդիայի հավաքականի նկատմամբ։ Նիդերլանդների հավաքականն էլ պարտվել էր ֆրանսիացիներին։
Կարծում եմ, որ հյուրերը ստիպված են լինելու ռիսկի դիմել և խաղալ հաղթանակի համար։ Հունաստանի հավաքականը շատ լավ է գործում հակագրոհների ժամանակ։
Ընտրում եմ 2 խաղակեսերում էլ գոլերի տոտալը 0․5-ից շատ խաղադրույքը՝ 1․90 գործակցով։ Հոլանդացիները կարող են ճեղքել մրցակցի հագեցած պաշտպանությունը։ Հույներն էլ արագ խաղացողներ ունեն ինչպես դաշտի կենտրոնում, այնպես էլ եզրերում։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: