Հունաստան – Իսպանիա․ Ալեքսանդր Վիշնևսկիի կանխատեսումը

21:00, 11 նյմ 2021
«Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին կանխատեսում է արել Հունաստան – Իսպանիա ԱԱ-2022-ի որակավորման մրցաշարի B խմբի 7-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Աթենքում կայանալիք մրցավեճը որոշիչ է լինելու 2 թիմերի համար։ Հունաստանի հավաքականին միայն հաղթանակ է հարկավոր։ Ցանկացած այլ արդյունքի դեպքում հույները կզրկվեն Քաթար ուղևորվելու հնարավորությունից։ Այնպես որ, դաշտի տերերն այլ ելք չունեն և խաղալու են հաղթանակի համար։ Իհարկե, այս դեպքում մեծ է հավանականությունը, որ Հունաստանը կպարտվի, որովհետև ոչ ոքի հաշվի ժամանակ գնալու է վա-բանկ։

Իսպանիային նույնպես միայն հաղթանակ է հարկավոր։ Այո՛, «Ֆուրիա Ռոխան» ոչ ոքիի դեպքում չի կորցնի շանսը, սակայն հաստատ չի ցանկանա մասնակցել երկխաղյա դիմակայությունից բաղկացած փլեյ-օֆֆին։ Իսպանացիներին հարկավոր է առաջին տեղով միանգամից ուղեգիր նվաճել։ Դրա համար նախ հարկավոր է հաղթել Աթենքում, իսկ հետո առավելության հասնել խմբի առաջատար Շվեդիայի նկատմամբ։ Լուիս Էնրիկեի թիմը կզրկվի առաջին տեղից, եթե հույներին չհաղթի, իսկ Շվեդիան Թբիլիսիում հաղթի Վրաստանին։

Հունաստանի հավաքականը որակավորման մրցաշարում արդեն միավորներ խլել է Իսպանիայից՝ առաջին տուրում անսպասելի 1։1 խաղալով Գրանադայում։

Իսպանացիները, որոնք նախորդ տուրում խաղում էին առանց հարձակվողների, այժմ լուծել են այդ խնդիրը։ Վնասվածքից հետո վերադարձել է Ալվարո Մորատան, որն, ի դեպ, Աթենքում գրավել էր հույների դարպասը։ Կա նաև «Էսպանյոլի» հարձակվող Ռաուլ դե Թոմասը, որը վերջին պահին հրավիրվեց հավաքական վնասվածք ստացած Անսու Ֆատիի փոխարեն։ Իսկ Հունաստանի հավաքականը որակազրկման պատճառով զրկվել է 2 ֆուտբոլիստից։

Կարծում եմ՝ իսպանացիները կկարողանան հաղթանակ տանել Աթենքում։ Չի բացառվում, որ հյուրերը հաղթեն 2 գոլի տարբերությամբ, ոչ թե խոշոր հաշվով։

Ընտրությունը ձերն է, սակայն այս խաղադրույքը շատ հավանական եմ համարում։

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022
21:00/11 նյմ
Հունաստան - Իսպանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ