Հոլանդիա — Շվեդիա. Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:45, 10 հկտ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի առաջնության և առաջատար եվրոպական լիգաների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել ԱԱ-2018-ի որակավորման փուլի Հոլանդիա — Շվեդիա հանդիպման վերաբերյալ: Նրա կարծիքով՝ արդեն առաջին խաղակեսում նվազագույնը երկու գոլ կլինի:

Ես ընդհանրապես արդեն մեծ տղա եմ և հրաշքներին չեմ հավատում: Բայց ով գիտի, թե ինչ կլինի Հոլանդիա — Շվեդիա խաղում: Այստեղ հոլանդացիները պետք է 8 գնդակի տարբերությամբ հաղթեն: Դժվար Դիկ Ադվոկատի թիմը ներկայիս վիճակով նման բանի ունակ լինի: Դե իսկ շվեդների համար գլխավորը չխայտառակվելն է:

Հոլանդիան ցանկացած հաշվով կհաղթի ու կասի, որ միաքանակ միավորներ է հավաքել ու միայն լրացուցիչ ցուցանիշներով է զիջել ԱԱ-2018-ի անցումային խաղերում իր տեղը: Բայց դրա համար դեռ պետք է Շվեդիային հաղթել:

Իհարկե, հոլանդացիներն առաջ կնետվեն, նրանք թռչող հոլանդացիներ են, որպեսզի ինչ-որ կերպ շվեդներին ճնշեն: Սակայն կասկածում եմ, որ շվեդները կվախենան: Նրանք խաղացողների լավ ընտրությամբ փորձառու թիմ ունեն: Բացի այդ, կան առանցքային խաղացողներ, ովքեր գիտեն այս խաղում ինչպես դիմակայել Հոլանդիային:

Կարծում եմ, որ այս խաղից շատ գոլեր սպասելու իրավունք ունենք: Հոլանդիան պետք է բացվի ու ռիսկի դիմի: Դե իսկ շվեդները լավ ու արագ հարձակման գիծ ունեն, որը հակագրոհների ժամանակ կարող է որսալ հոլանդացիներին, ովքեր այդքան էլ հուսալի չեն պաշտպանությունում: Այդպես արել են օրինակ բելառուսները Բորիսովում վերջին խաղում:

Ինձ թվում է, որ այս խաղի արդեն առաջին խաղակեսում գոլեր կլինեն: Վերցնում եմ 2,15 գործակցով «առաջին խաղակեսում գոլերը տոտալ 1,5-ից շատ» տարբերակը: Հավատում եմ, որ այստեղ ոչ ոք չի փակվի:

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2018, որակավորման փուլ, 10-րդ տուր
22:45/10 հկտ
Հոլանդիա - Շվեդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ