«Հոֆենհայմ» — «Վոլֆսբուրգ». Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը
Անկեղծ կասեմ, «Վոլֆսբուրգը», չնայած ոչ վատ մեկնարկին, եթե հաշվի առնենք արդյունքները, ինձ վրա մեծ տպավորություն չի թողել: Թիմն ընթանում է այն խմբում, որտեղ ոչ մեկ դեռ գոլ բաց չի թողել, թեև պաշտպանությունն առանձնապես հուսալիությամբ չի փայլում: Կարծում եմ, որ «Հոֆենհայմի» հետ խաղում դա կերևա: Ինքը «Հոֆենհայմը» երկու տուրերում 6 գոլ է խփել և նույնքան բաց թողել, դա շատ շատ է: Այս խաղում տանտերերի հաղթանակը կանխատեսելը շատ դժվար է՝ հաշվի առնելով նրանց խաղը պաշտպանությունում: Ելնելով նրանից, ինչն արդեն ասացի, ռիսկի կդիմեմ խաղադրույք կատարել ոչ-ոքիի վրա: Գործակիցը 3,8 է: Իմ կարծիքով՝ ուժերը գրեթե հավասար են: Երկու թիմերն էլ հարձակման գծում ավելի հետաքրքիր են երևում, քան հետևում: Հավանաբար երկու թիմերն էլ գոլ կխփեն, բայց ոչ-ոքին այս դիմակայության ամենահավանական ելքն է:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: