«Հոֆենհայմ» – «Հերտա»․ կանխատեսում

22:30, 29 հկտ 2021
Գերմանական Բունդեսլիգայի 10-րդ տուրում «Հոֆենհայմը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, կհյուրընկալի Բեռլինի «Հերտային»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ կլինի։

«Հոֆենհայմը» վերջին 5 խաղում 2 հաղթանակ է տարել, 1 ոչ ոքի գրանցել և 2 պարտություն կրել։ Սեբաստիան Հյոնեսի թիմը կարողացավ վստահ հաղթանակ տանել գավաթային խաղում՝ 5։1 հաշվով ջախջախելով համեստ «Հոլշտեյնի Կիլին»։ Այդ խաղում կանխատեսել էի Սարգիս Ադամյանի գոլը, բայց հայ հարձակվողը բավարարվեց միայն գոլային փոխանցում կատարելով։

Այս խաղում ֆավորիտ է «Հոֆենհայմը», սակայն մրցաշարային աղյուսակում մեկ միավոր զիջում է «Հերտային»։ Բեռլինը ներկայացնող թիմը վերջին 5 խաղում 3 հաղթանակ է տարել։

Բունդեսլիգայի նախորդ տուրում թիմը նվազագույն հաշվով հաղթեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային», որն էլ այդ խաղից հետո 5։0 հաշվով ջախջախեց Մյունխենի «Բավարիային»։ Իսկ դրանից 2 տուր առաջ նույն «Հերտան» 0։6 հաշվով ջախջախվեց Լեյպցիգում։ Ինչպես հասկանում եք, այս խաղում մրցելու են Բունդեսլիգայի երկու ամենաանկանխատեսելի թիմերը։ «Հոֆենհայմը» միշտ խաղացել ու խաղալու է հարձակողական ֆուտբոլ։ «Հերտան» էլ բավականին լավ է գործում հակագրոհների ժամանակ։ Բեռլինյան թիմը բավականին շատ գոլ է բաց թողնում, իսկ «Հոֆենհայմը» շատ գոլ է խփում։

Հաշվի առնելով, որ աղյուսակում բեռլինցիներն ավելի առաջ են և խաղալու են մրցակցի դաշտում, կարծում եմ՝ առաջին րոպեից շեշտը դնելու են հակագրոհների վրա։ Առջևի գծում Կշիշտոֆ Պյոնտեկը կարող է որսալ իր շանսը։ Իսկ «Հոֆենհայմը» պետք է փորձի հաղթել, որպեսզի շրջանցի «Հերտային»։

Ադամյանի կարգավիճակն այդպես էլ անհասկանալի է թիմում։ Հուսանք, որ կտեսնենք նրան խաղադաշտում։ Ընտրում եմ՝ երկու թիմերը գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․70 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Բունդեսլիգա
22:30/29 հկտ
«Հոֆենհայմ» – «Հերտա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ