«Հոֆենհայմ» – «Բորուսիա Դ․»․ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

18:30, 22 հնվ 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է կատարել «Հոֆենհայմի» ու Դորտմունդի «Բորուսիայի» միջև Գերմանիայի Բունդեսլիգայի 20-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Քանի որ Գերմանիայի Բունդեսլիգայում չեմպիոնական պայքար լինում է մի քանի տարին մեկ անգամ, պետք է բավարարվել ինտրիգներն այլ դիրքերի համար պայքարում փնտրելով: Ընթացիկ մրցաշրջանում բավականին թեժ է պայքարը Չեմպիոնների լիգայի գոտում վերջնական դիրք զբաղեցնելու համար: Դրան այս պահին միանգամից ինը թիմ է հավակնում: Հաճելի է, որ այդ ընկերակցությունում է Սարգիս Ադամյանի «Հոֆենհայմը», բայց հաճելի չէ, որ Հայաստանի հավաքականի հարձակվողը գործընթացին գրեթե չի մասնակցում:

Սեբաստյան Հյոնեսը մեր ֆուտբոլիստին քիչ է վստահում, բայց դրան ունի պարզ բացատրություն: Թիմը կատարում է իր առջև դրած նպատակը, իսկ Իլաս Բեբուն, Մունաս Դաբուրն ու Անդրեյ Կրամարիչն իրենց խաղով մարզչին ավելի են համոզում: Չնայած վերջին տուրում կրած պարտությանը, «Հոֆենհայմը» պահպանեց չորրորդ տեղը, բայց մրցակիցները շատ մոտ են և սխալվելու իրավունք այլևս չկա:

20-րդ տուրում Ադամյանն ու թիմակիցները կընդունեն Դորտմունդի «Բորուսիային», որը «Բավարիայի» հետ չեմպիոնության տեսական պայքար է մղում: Հասկանալի է, որ դորտմունդցիները ևս չեն պատրաստվում միավորներ կորցնել: Սա ոչ միայն ուժեղագույն քառյակում գտնվող թիմերի դիմակայություն է, այլև երկու արդյունավետ թիմերի պայքար: Եթե «Բավարիային» հանենք, խփած գոլերի քանակով «Բորուսիան» առաջինն է, «Հոֆենհայմը»՝ երրորդը: Մի խաղում, որտեղ երկու թիմերին էլ հաղթանակ է հարկավոր, պետք է հարձակվողական ֆուտբոլ ակնկալել: Առավել ևս, որ երկուսն էլ «բաց» ֆուտբոլից գրեթե երբեք չեն խուսափում:

Անոմալ երևույթներ ֆուտբոլում լինում են, բայց, եթե սա այդ դեպքերից չէ, ապա առնվազն չորս գոլ մենք կտեսնենք: Առաջարկում եմ ընտրել խաղի գոլերի տոտալը 3.5-ից շատ տարբերակը: Նման թիմերի պայքարում այդ իրադարձության գործակիցը պարզապես ստիպում է կատարել այդ ընտրությունը:

Օրդինար: Հաղթած
Բունդեսլիգա
18:30/22 հնվ
«Հոֆենհայմ» - «Բորուսիա Դ․»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ