Հյուսիսային Մակեդոնիա – Վրաստան: Թիմերից մեկը գոլ չի խփի

22:45, 09 հնս 2022
Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի 3-րդ տուրում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը կընդունի Վրաստանի թիմին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում թիմերից մեկը գոլ չի խփի։

Հյուսիսային Մակեդոնիան լավ տեսք ուներ Եվրոպայի առաջնության ընթացքում, իսկ ԱԱ-2022-ի ընտրական փուլում կարող էր եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել։ Մակեդոնացիները փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում հաղթեցին Իտալիային, բայց եզրափակիչում ճանապարհը զիջեցին Պորտուգալիայի հավաքականին։

Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում Հյուսիսային Մակեդոնիան ոչ-ոքի է խաղացել Բուլղարիայի հետ և արտագնա խաղում հաղթել Ջիբրալթարին։ Վերջին 10 խաղում մակեդոնացիները պարտվել են միայն Գերմանիային և Պորտուգալիային։

Վրաստանը հաղթել է Ջիբրալթարի և Բուլղարիայի հավաքականներին։ Բուլղարացիների դեմ արտագնա խաղն ավարտվել է 5։2 հաշվով։ Վիլի Սանյոլի թիմը խմբում առաջին տեղում է։ Վրաստանը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 85-րդ տեղում է, իսկ մակեդոնացիները՝ 62-րդ։

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում Հյուսիսային Մակեդոնիային, որի հաղթանակի համար սահմանվել է 2․30 գործակիցը։ Վրաստանի հաղթանակը գնահատվում է 3․34, իսկ ոչ-ոքին՝ 3․20 գործակցով։ Ազգերի լիգայի նախորդ խաղարկությունում թիմերի միջև կայացած 2 խաղերն էլ ավարտվել են 1։1 հաշվով։

Այս թիմերի միջև կայացած խաղերը գոլառատ չեն լինում։ 3 խաղում գրանցվել է ընդամենը 5 գոլ։ Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն-ոչ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․70 գործակիցը։ 

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Ազգերի լիգա
22:45/9 հնս
Հյուսիսային Մակեդոնիա – Վրաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ