Հյուսիսային Մակեդոնիա – Իսլանդիա․ Հյուրերը բնավորություն կցուցադրեն

21:00, 14 նյմ 2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի վերջին տուրում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը կընդունի Իսլանդիային։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը հարուստ կլինի անկյունայիններով։

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը մոտ է ԱԱ-2022-ին։ Մարտին մակեդոնացիները սենսացիոն հաղթանակ տարան Գերմանիայի հավաքականի նկատմամբ։ Այնուհետև ոչ ոքի Իսլանդիայի և Ռումինիայի հետ։ Իսկ Լիխտենշտեյնին և Հայաստանին հաղթելուց հետո թիմը բարձրացավ 2-րդ տեղ և այժմ 1 միավոր գերազանցում է ռումինացիներին։

Իսլանդիան նախորդ տուրում գոլազուրկ ոչ ոքի խաղաց Ռումինիայի հետ։ Մինչև այդ թիմը ոչ ոքի էր խաղացել նույն Հյուսիսային Մակեդոնիայի և Հայաստանի հետ։ Սակայն իսլանդական թիմը 4 պարտություն ունի այս ընտրական փուլում և զրկվել է Քաթար մեկնելու շանսերից։

Այս հավաքականների միջև կայացած նախորդ խաղում Իսլանդիան 0։2 հաշվով պարտվելիս կարողացավ ոչ ոքի կորզել՝ 2:2։

Բուքմեյքերները չեն կասկածում Հյուսիսային Մակեդոնիայի հաղթանակին, որի համար սահմանվել է 1․60 գործակիցը։ Հյուրերի հաղթանակը գնահատվում է 6․00 գործակցով։

Մակեդոնացիներին հաղթանակ է անհրաժեշտ, սակայն իսլանդացիները կարող են այստեղ ևս ամեն ինչ փչացնել։ Կարծում եմ՝ Իսլանդիային կփորձի խաղալ նույն կերպ, ինչ Ռումինիայի հետ հանդիպման ժամանակ։ Այդ խաղում թիմերն իրացրել էին 17 անկյունային, իսկ Իսլանդիա – Հյուսիսային Մակեդոնիա խաղում՝ 12։

Ընտրում եմ խաղի անկյունայինների տոտալը 9․5-ից շատ խաղադրույքը՝ 2․22 գործակցով։

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
21:00/14 նյմ
Հյուսիսային Մակեդոնիա – Իսլանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ