Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 02 սպտ 2021
Խաղում է
Setanta Sports Հ/Ը մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել ԱԱ-2022 ընտրական մրցաշարի խմբային փուլի՝ Հյուսիսային Մակեդոնիա — Հայաստան հանդիպման վերաբերյալ։

Ամառային տրանսֆերային հերթական պատուհանն այլևս պատմություն է։ Դրանից գրեթե անմիջապես հետո վրա են հասնում միջազգային հանդիպումները։ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի համար առաջիկա 3 հանդիպումները կարող են դառնալ բառի ամենաուղիղ իմաստով ճակատագրական։ Առաջիկա 3 եզրափակիչներից առաջինը կկայանա Սկոպյեում, մեզ համար այդքան անհարմար Սկոպյեում. մրցակիցը Հյուսիսային Մակեդոնիան է։

Հանդիպման նշանակությունն անչափ մեծ է. Հայաստանի հավաքականը հաղթելու դեպքում զգալիորեն կբարելավի իր մրցաշարային դիրքերն ու կամրապնդի առաջատարությունը։ Արտագնա ձախողումն էլ ավելի կխճճի իրավիճակը խմբի վերնահարկում։ Երկու թիմերն էլ առաջիկա խաղին մոտենում են կորուստներով։

Հյուսիսմակեդոնացիները երիտասարդացնում են կազմը։ Անհիշելի ժամանակներից հանդես եկած Գորան Պանդևը հասավ իր ազգի ու իր վաղեմի երազանքին՝ իր թիմին դուրս բերեց միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլ։ Միայն դրանից հետո «ծերուկը» ազգային թիմի մարզաշապիկը թողեց կախիչին։ Նրա օրինակին հետևեցին Իվան Տրիչկովսկին ու Կրստե Վելկովսկին։ Վնասվածքի պատճառով թիմին չեն միացել հարձակվող Իլյա Նեստերովսկին և Ֆերհան Հասանին։

Խոակին Կապառոսը լրջագույն խնդիրների առաջ է կանգնած։ Առանց Մխիթարյանի իսպանացի մասնագետը տարավ 3 անընդմեջ հաղթանակ։ Հիմա Հենրիխը կազմ ու պատրաստ է, փոխարենը չկան այդ հաղթանակները կերտած տղաները՝ Վարազդատ Հարոյանը, Խորեն Բայրամյանն ու Տիգրան Բարսեղյանը, որոնք որակազրկված են։ Հարցականի տակ է դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի մասնակցությունը։

Իմ կանխատեսումներում ես գրեթե միշտ ընտրել եմ նույնը՝ Հայաստանի հավաքականի հաղթանակ։ Այս պահին փոքր-ինչ դժվար է հավատալ, որ առանց մի շարք առաջատարների մերոնք կկարողանան նվաճել 3 միավոր։ Բայց գրեթե չեմ կասկածում, որ մերոնք չեն պարտվի։ Դրա գործակիցը հրաշալի է, առաջարկում եմ խաղալ։

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022-ի ընտրական մրցաշար
22:45/2 սպտ
Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ