Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան (Մ21)։ Կանխատեսում և խաղադրույք

19:00, 02 հնս 2022
Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության ընտրական փուլի հերթական տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականը կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում թիմերը կփոխանակվեն գոլերով։

Հյուսիսային Մակեդոնիայի երիտասարդական հավաքականը 8 խաղից հետո 6 միավորով խմբում զբաղեցնում է նախավերջին տեղը։ Հայաստանի Մ21 հավաքականը 7 խաղից հետո 3 միավորով վերջին տեղում է։ Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը 5 անընդմեջ պարտություն է կրել։ Հայաստանի թիմն այդ 5 խաղերից 3-ում կարողացել է գոլ խփել։

Հյուսիսային Մակեդոնիայի դեմ Հայաստանում կայացած խաղն ավարտվել է 1։2 հաշվով։ Կարծում եմ, որ պատասխան խաղում ևս թիմերը կփոխանակվեն գոլերով։

Մակեդոնացիները ֆավորիտ են այս խաղում։ Նրանց հաղթանակի համար սահմանվել է 1․53 գործակիցը։ Ոչ-ոքին ստացել է 4․20, իսկ Հայաստանի Մ21 հավաքականի հաղթանակը՝ 5․80 գործակիցը։

Ռաֆայել Նազարյանի թիմի հարձակման գծում կան տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնց շուրջ կառուցվում է թիմի խաղը։ Թիմի կարևորագույն և առանցքային խաղացողն է Ժիրայր Շաղոյանը։ Թիմերի միջև կայացած առաջին խաղում Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում գոլի հեղինակ էր դարձել Նարեկ Գրիգորյանը։

Սպասելի է, որ մակեդոնացիները տնային խաղում կտիրեն նախաձեռնությանը, սակայն հյուրերը վտանգավոր հակագրոհներ անցկացնելու շանսեր կունենան։ Բացի այդ, Ռաֆայել Նազարյանի թիմերը կարողանում են դիրքային լավ գրոհներ կազմակերպել։ Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․80 գործակիցը։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Եվրոպայի Մ-21 առաջնության որակավորման փուլ
19:00/2 հնս
Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան (Մ21)
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ