Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան: Կանխատեսում և խաղադրույք

22:45, 10 սպտ 2024
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի երկրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայի նոր խաղարկությունում։ Տնային խաղում Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հաղթեց Լատվիային։ Բնականաբար, բոլորը կենտրոնացան միայն դրականի վրա և չտեսան մեր թիմի բացերը։ Այն, որ հաշիվը բացելուց րոպեներ անց գոլ ենք բաց թողնում, մեղմ ասած, հիասթափեցնող է։ Պետք է կենտրոնացվածությունը պահել ամբողջ 90 րոպեների ընթացքում։

Զարմանալի ոչինչ չկա, որ հաղթել ենք Լատվիային։ Ընդհանրապես, Հայաստանի հավաքականը գրեթե միշտ լավ է սկսում ցանկացած մրցաշար, իսկ պատասխանատու խաղերում կա՛մ բախտն է երես թեքում, կա՛մ տարօրինակ սխալներ են գրանցվում։

Մակեդոնացիներին հաղթելու փորձ ունենք, բայց ոչ արտագնա խաղերում։ Այս մրցակցի հետ հնարավոր է խաղալ հաղթանակի համար, բայց, իհարկե, մակեդոնացիները կարգով գերազանցում են լատվիացիներին։

Անկեղծ ասած, չեմ պատկերացնում, թե ինչ ելք կունենա այս խաղը, սակայն ենթադրում եմ, որ գոլառատ հանդիպում չի լինի։ Հյուսիսային Մակեդոնիան առաջին խաղում ոչ-ոքի է գրանցել Ֆարերյան կղզիների հետ։ Ենթադրում եմ, որ այս խաղում մակեդոնացիները խաղալու են առաջին համարով և փորձելու են ագրեսիվ գործել հանդիպման հենց սկզբից։ Այն թիմը, որը կբացի հաշիվը, կփակվի և մեծ ուժերով կպաշտպանվի։

Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․70 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Ազգերի լիգա
22:45/10 սպտ
Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ