Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան: Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը
Հայաստանի հավաքականը բարձր տրամադրությամբ է մոտենալու հյուսիսմակեդոնացիների հետ արտագնա հանդիպմանը:
Ալեքսանդր Պետրակովի տղաներն առաջին տուրում տանը վստահ հաղթանակ տարան Լատվիայի նկատմամբ, բայց հանուն արդարության պետք է նշել, որ հյուրերը շատ թույլ տպավորություն թողեցին:
Ամեն դեպքում, նոր մրցաշրջանում մեր ազգային թիմը վատ տեսք չուներ: Անգամ ոչ ուժեղ մրցակցի ֆոնին խաղային խնդիրներ նկատվում էին, բայց դրական փոփոխություններ նույնպես կային:
Հայաստանի հավաքականն ավելի շատ էր խաղում գնդակով, շատ էին մանր փոխանցումները: Մրցակցի տուգանային հրապարակում մեր տղաները հաճախ չարաշահում էին այդ փոխանցումները, սակայն դրական դինամիկան զգացվում է: Կեղծ 9 համարով խաղը նույնպես հետաքրքիր էր, բայց դժվար է ասել, թե դա ինչպես կաշխատի ավել բարձր մակարդակ ունեցող թիմերի դեմ:
Հյուսիսմակեդոնացիներն առաջին տուրում անակնկալ ոչ-ոքի գրանցեցին Ֆարերյան կղզիների հետ, այնպես որ, տնային խաղում լուրջ են տրամադրվելու:
Այս թիմերի դիմակայությունն արդեն վաղուց պատմական է դարձել, բայց վիճակագրությունը մեր օգտին չէ:
Պետրակովն ու տղաներն ասելիք ունեն: Հույս ունեմ, որ Հայաստանի հավաքականն ագրեսիվ խաղով կստիպի սխալվել տանտերերին:
Առաջարկում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: