Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը
Ողջույն.
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց ֆուտբոլի Ազգերի լիգայի նոր խաղարկությունում: Լատվիայի նկատմամբ 4։1 հաշվով տնային հաղթանակը մեր ընտրանուն անմիջապես դարձրեց խմբի առաջատար, քանի որ մյուս խաղում Ֆարերյան կղզիներն ու Հյուսիսային Մակեդոնիան ոչ-ոքի խաղացին: Հայաստանի հավաքականի հաջորդ մրցակիցը հին ծանոթ Հյուսիսային Մակեդոնիան է: Բարդ է հիշել, թե որերորդ անգամ ենք մեկնում Սկոպյե. ևս մեկ այցելություն մի քաղաք ու ստադիոն, որտեղ Հայաստանի գլխավոր թիմը մշտապես խնդիրների է հանդիպել:
Լատվիայի նկատմամբ հաղթանակը վստահ էր, գեղեցիկ ոճով ու հուսադրող: Սակայն կա մեկ հանգամանք. Հայաստանի հավաքականն ամեն ինչ արեց այնքան, որքան թույլ տվեց մրցակիցը: Ամենայն հարգանքով, բայց լատվիացիները նման խաղով չեն կարող ցուցիչ լինել: Մենք հաղթեցինք ավելի բարձր կարգի շնորհիվ, իսկ նման դեպքերում թերությունները շատ չեն երևում: Իսկական փորձություն կլինի Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղը, որին անգամ Ալեքսանդր Պետրակովն է համարում մեր խմբի ֆավորիտ: Ֆարերների հետ խաղում կորցրած երկու միավորը ձեռնտու էր, բայց չպետք է խաբուսիկ լինի: Արհեստական խոտածածկի վրա շատերն են խնդիրներ ունենում: Մենք դեռ այնտեղ խաղալու ենք ու, հավանաբար, դրանում կհամոզվենք: Այդուհանդերձ, կա որոշակի զգացողություն, որ հյուսիսմակեդոնացիները փոքր-ինչ զիջել են: Համենայնդեպս, Հայաստանի հավաքականի խաղն այսօրվա դրությամբ ավելի հետաքրքիր տպավորություն է թողնում, և ես համամիտ չեմ, որ առաջիկա մրցավեճից առաջ մեր մրցակիցը բացահայտ ֆավորիտ է:
Լատվիայի հետ հանդիպման համեմատ Պետրակովը նույնիսկ շատ փոփոխություններ անելու կարիք չունի: Հնարավոր է, ուկրաինացի մասնագետն ընդհանրապես չփոխի հաղթած կազմը: Հատկապես տպավորիչ է մեր հարձակման գիծը, որի ներուժը բավականաչափ է անհրաժեշտ քանակի գոլեր խփելու համար:
Կարծում եմ՝ Հայաստանի հավաքականը կրկին գոլեր կխփի. առնվազն երկուսը պետք է որ տեսնենք: Եթե հաջողվի ապահով խաղալ պաշտպանությունում, դա կբերի երկրորդ անընդմեջ հաղթանակին: Իսկ դա իր հերթին կապահովի հինգ միավորի առավելություն գլխավոր մրցակցի նկատմամբ: Այնպես որ, վայելում ենք մերոնց խաղը՝ խփած առնվազն երկու գոլի առկայությամբ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: