Հյուսիսային Մակեդոնիա – Գերմանիա․ կանխատեսում և խաղադրույք

22:45, 11 հկտ 2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի 8-րդ տուրում Գերմանիայի հավաքականը կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ Բունդեսթիմն այս խաղում կհաղթի 2 գոլի առավելությամբ։

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը յոթ տուրից հետո անսպասելիորեն զբաղեցնում է երկրորդ տեղը (12 միավոր): Եվրո-2020-ի եզրափակիչ փուլ դուրս գալով՝ այս թիմը ապացուցեց, որ պետք է հաշվի նստել իր հետ։

Իսկ այս տարվա մարտի 31-ին մակեդոնացիները սենսացիա գրանցեցին՝ հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթելով Գերմանիայի հավաքականին: Սակայն դրանից հետո շատ բան է փոխվել։ Բունդեսթիմի ղեկը ստանձնել է Հանսի Ֆլիկը՝ փոխարինելով Յոահիմ Լյովին։ Թիմը կարծես, արդեն հաղթահարել է որակավորման փուլի հիմնական դժվարությունները:

Սեպտեմբերին Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը երեք անընդմեջ ոչ ոքի է խաղացել  Հայաստանի (0:0), Իսլանդիայի (2:2) և Ռումինիայի (0:0) հետ: Իսկ հոկտեմբերի 8-ին հյուրընկալվելիս հաղթել է Լիխտենշտեյնին (4:0):

Գերմանիան Ֆլիկի գլխավորությամբ դեռևս միավորներ չի կորցրել։ Սեպտեմբերին 3 հաղթանակից հետո գերմանացիները նախորդ տուրում հանդիպեցին Ռումինիայի թիմին։ Հաշիվը բացեց ռումիացիների հարձակվող Յանիս Հաջին։ Գերմանացիները դժվարությամբ, բայց կարողացան կոտրել մրցակցի դիմադրությունն ու հաղթել 2։1 հաշվով։

Գերմանացիների հիմնական զենքն այս խաղում կլինի որակյալ ֆուտբոլիստներով համալրված պահեստայինների նստարանը։ Եթե նույնիսկ խաղը չընթանա Ֆլիկի պատկերացրած սցենարով՝ նա կարող է փոխարինումներով ազդել հանդիպման ընթացքի վրա։

Դժվարությամբ կարող եմ պատկերացնել, որ մակեդոնացիները երկրորդ անգամ միավորներ կխլեն Գերմանիայից, սակայն նրանք իրական պայքար են մղում Հայաստանի և Ռումինիայի հետ երկրորդ տեղ զբաղեցնելու համար։ Ընտրում եմ՝ Գերմանիայի հաղթանակը -1․5 ֆորայով, որի համար սահմանվել է 1․63 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
22:45/11 հկտ
Հյուսիսային Մակեդոնիա – Գերմանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ