Հյուսիսային Իռլանդիա – Իտալիա․ Պավել Զանոզինի կանխատեսումը

23:45, 15 նյմ 2021
Ֆուտբոլային մեկնաբան, ռուսական Առաջին ալիքի հաղորդավար, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Պավել Զանոզինը կանխատեսում է կատարել Հյուսիսային Իռլանդիա – Իտալիա ԱԱ-2022 որակավորման մրցաշարի C խմբի վերջին տուրի հանդիպման վերաբերյալ։

Խոսելու ենք Հյուսիսային Իռլանդիա – Իտալիա շատ հետաքրքիր դիմակայության մասին։ Իտալացիները չկարողացան հաղթել Շվեյցարիային, իսկ այժմ խմբում առաջին տեղ գրավելու համար պարտավոր են հաղթել։

Հյուսիսիռլանդացիների հետ առաջին մրցավեճում «Սկուադրա Աձուրան» առավելության հասավ 2։0 հաշվով։ Սակայն այժմ դժվար է վստահությամբ ասել, որ նույն սցենարը կկրկնվի։

Ինչ վերաբերում է Հյուսիսային Իռլանդիային, ապա այս թիմը նույնիսկ թոփ մրցակիցների հետ խաղերում բավականին կարգապահ է գործում պաշտպանությունում։

Պետք է ասել, որ իտալացիներն աչքի չեն ընկնում շատ գոլերով։ Անցկացրած 7 խաղում Ռոբերտո Մանչինիի թիմը 13 գոլ է խփել։ Կարծում եմ, որ այս անգամ էլ նրանք խոշոր հաշվով չեն հաղթի։ Հնարավոր է գրանցվի 1։0 կամ 2։0 հաշիվ։

Այնպես որ, այս դիմակայությունում կարելի է ուշադրություն դարձնել գոլերի քիչ տոտալի վրա։ Խորհուրդ եմ տալիս ընտրել խաղի գոլերի տոտալը 2.5-ից քիչ խաղադրույքը։

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
23:45/15 նյմ
Հյուսիսային Իռլանդիա – Իտալիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ