ՀԻԿ – «Ալաշկերտ». Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

21:45, 25 նյմ 2021
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է կատարել ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» և Ֆինլանդիան ներկայացնող ՀԻԿ-ի միջև Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի նախավերջին՝ 5-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Ավարտին է մոտենում Հայաստանի ակումբային ֆուտբոլի պատմության ամենաերկարատև եվրագավաթային տարին: Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում «Ալաշկերտը» կանցկացնի վերջին արտագնա հանդիպումը՝ հյուր գնալով ֆիննական ՀԻԿ-ին: Երկու թիմերն էլ պայքարը փլեյ-օֆֆում շարունակելու հնարավորություն չունեն, հետևաբար կպայքարեն միայն ոչինչ չտվող երրորդ տեղի համար: Այնտեղ հիմա հենց ՀԻԿ-ն է՝ հայկական ակումբի նկատմամբ տարած միակ հաղթանակի շնորհիվ:

Հայաստանի չեմպիոն իր առաջին եվրագավաթում դեռ միավոր չի վաստակել: Հաշվի առնելով, որ «Ալաշկերտը» զուգահեռ ձախողում է ելույթները նաև ներքին ասպարեզում, ապա կարելի է ասել, որ հետչեմպիոնական ժամանակահատվածը Միլան Միլանովիչի գլխավորած թիմի համար անհաջող է: Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայում «Ալաշկերտը» յոթերորդ տեղում է: 14-րդ տուրում էլ երևանյան ակումբը զրկվեց խաղային պրակտիկայից, քանի որ պետք է մրցեր առաջնությունից դուրս եկած «Սևանի» հետ: Պրակտիկայի պակասը որոշ չափով լրացրեց «Ուրարտուի» հետ գավաթային խաղը: Բայց այնտեղ ևս «Ալաշկերտը» ձախողվեց: Պարտություն 0։2 հաշվով, ինչի պատճառով մեր չեմպիոնը դուրս չեկավ կիսաեզրափակիչ ու գործնականում զրկվեց հաջորդ տարի ևս Հայաստանը եվրագավաթում ներկայացնելու հնարավորությունից:

ՀԻԿ-ն այդ ընթացքում հաջողությամբ պաշտպանեց Ֆինլանդիայի չեմպիոնի կոչումը: Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլում թիմն արդեն երկրորդ հանդիպումը կանցկացնի տիտղոսի պաշտպանությունից հետո: Առաջինում ՀԻԿ-ը 0։3 հաշվով պարտվեց «Մաքաբիին»: Իրականում, ֆինները, հոկտեմբերի 31-ին առաջնություն ավարտելուց հետո, խաղային պրակտիկայից զրկվեցին ավելի շատ, քան «Ալաշկերտը»: «Մաքաբիի» հետ նոյեմբերի 4-ին անցկացրած հանդիպումը վերջին պաշտոնականն էր թիմի համար: Ստացվում է, որ ՀԻԿ-ն «Ալաշկերտի» հետ պաշտոնական խաղ կանցկացնի ուղիղ երեք շաբաթվա պարապուրդից հետո:

Նման իրավիճակում կհամարձակվեմ ենթադրել, որ «Ալաշկերտը» Կոնֆերենցիաների լիգայում կանցկացնի իր ամենահաջող հանդիպումը: Եթե անգամ հաղթանակ կամ ոչ-ոքի չլինի, ապա գոլեր հայկական ակումբը պետք է խփի: Չմոռանանք, որ Երևանում «Ալաշկերտը» նույն մրցակցին խփեց իր երեք գոլերից երկուսը: Հետևաբար, առաջարկում եմ ընտրել «Ալաշկերտի» առնվազն երկու գոլ խփելու տարբերակը, բայց ապահովագրությամբ: Կարծում եմ՝ եկել է անակնկալ մատուցելու ժամանակը:

Օրդինար: Պարտված
Կոնֆերենցիաների լիգա
21:45/25 նյմ
ՀԻԿ – «Ալաշկերտ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ