«Հերտա» — «Վոլֆսբուրգ». Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը

18:30, 20 փտր 2016
«Матч ТВ»-ի մեկնաբան Ալեքսեյ Անդրոնովը կանխատեսում է արել «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում կայանալիք Բունդեսլիգայի 22-րդ տուրի «Հերտա» — «Վոլֆսբուրգ» հանդիպման վերաբերյալ: Անդրոնովը կարծում է, որ այս խաղում հաղթանակի համար ավելի լավ շանսեր ունեն «գայլերը»: 

Կարծում եմ` «Վոլֆսբուրգը» վերելքի վրա է այն բանից հետո, երբ հաղթեց առաջնության ու Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի խաղերում` վերջինիս շրջանակներում առավելության հասնելով «Գենտի» նկատմամբ: Իհարկե, արտագնա հաղթանակից հետո «Վոլֆսբուրգը» պետք է անցնի քառորդ եզրափակիչ, թեեւ Հեկինգի թիմը ամենաստաբիլներից չէ: Դժվար թե տանը պարտվի «Գենտին»` այն էլ երկու գնդակի տարբերությամբ: Հոգեբանական տեսանկյունից Բելգիայում տարած հաղթանակը շատ կարեւոր էր: Ոչ մի բան այդքան չի ոգեշնչում թիմին, որքան դրական արդյունքը: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ «Վոլֆսբուրգը» լավ շանսեր ունի հաղթելու Բեռլինում: Այս խաղի վերաբերյալ իմ խաղադրույքը` «Վոլֆսբուրգի» (0) ֆորայով հաղթանակ: Առաջին շրջանում «Հերտան» ակնհայտ բարձր թռչեց իր գլխից, եւ այժմ ողջ Գերմանիան սպասում է, որ բեռլինցիները կնահանջեն մինչեւ մրցաշարային աղյուսակի միջնամաս:

Օրդինար: Վերադարձ
Բունդեսլիգա, 22-րդ տուր
18:30/20 փտր
«Հերտա» - «Վոլֆսբուրգ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ