Հատուկ խաղադրույք. Քանի՞ միավոր կհավաքեն ԱՊԼ-ի թիմերը Boxing days-ի ընթացքում

19:41, 24 դկտ 2015

«Բուքմեյքերների Ռեյտինգ» կայքն ընտրել է ԱՊԼ-ի 4 թիմ և կանխատեսել, թե քանի միավոր կհավաքեն այդ թիմերը Boxing days-ի ընթացքում:

«Լեսթեր»

«Լեսթերի» մասին հիմա խոսում են բոլորը, անգամ ավելի շատ, քան պաշտոնանկ եղած Մոուրինյոյի ու սուր քննադատության ենթարկվող վան Գալի մասին: Կլաուդիո Ռանյերիի թիմը 17 տուրերից հետո միանձնյա գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը: «Լեսթերի» և երկրորդ հորիզոնականում ընթացող «Արսենալի» միջև 2 միավորի տարբերություն կա: Լեսթերցիները 17 խաղերում միայն մեկ անգամ են պարտվել, այն էլ՝ «Արսենալին»:

«Լեսթերը» առաջին հորիզոնականում է նախ և առաջ 2 ֆուտբոլիստների՝ Ջեյմի Վարդիի ու Ռիյադ Մահրեզի շնորհիվ: Վարդին, ում համար իսկական որս են սկսել ԱՊԼ-ի թիմերն ու Մադրիդի «Ռեալը», 12 խաղ անընդմեջ գոլի հեղինակ է դարձել: Այն բանից հետո, երբ Վարդիի «մարտկոցը» սպառվեց, «Լեսթերում» էստաֆետը փոխանցվեց Մահրեզին, ով վերջին 3 խաղերում 6 գոլ է խփել:

Ռանյերիի թիմին այնքան էլ հեշտ հանդիպումներ չեն սպասվում: «Լեսթերը» նախընտրում է միավորներ հավաքել թույլ թիմերից, իսկ «Տոտենհեմը», «Ման. Յունայթեդը» կարգի թիմերի հետ խաղերում «Լեսթերը» դեռ չի ճաշակել հաղթանակի համը:

Կարծում եմ, որ մոտակա 3 խաղերում «Լեսթերին» կհաջողվի 7 միավոր հավաքել: Ռանյերիի թիմը պետք է հաղթի «Բորնմութին»: ԱՊԼ-ի նորեկը վերջին ժամանակներում հաջող է հանդես գալիս (3 անընդմեջ հաղթանակ և 5 խաղ առանց պարտության), բայց «Լեսթերն» օբյեկտիվորեն ավելի ուժեղ է: Մտածում եմ, որ «աղվեսները» կհաղթեն նաև Կլոպպի «Լիվերպուլին», որը գլխավոր մարզչի փոփոխությունից հետո 4 անընդմեջ հաղթանակ տարավ, բայց կրկին չի կարողանում հաջողության հասնել: «Մանչեսթեր Սիթիի» դեմ «Լեսթերին» բարդ հանդիպում է սպասվում: Կարծում եմ, որ այդ խաղում ոչ ոքի արդյունք կգրանցվի:

«Լիվերպուլ» — «Լեսթեր».  հաղթանակ (26 դեկտեմբեր)

«Լեսթեր» — «Մանչեսթեր Սիթի». ոչ-ոքի (29 դեկտեմբեր)

«Լեսթեր» — «Բորնմուտ».  հաղթանակ (2 հունվար)

«Բուքմեյքերների Ռեյթինգ»-ի կանխատեսումը. 7 միավոր

 

«Արսենալ»

Արսեն Վենգերի «Արսենալը» տարվեվերջի հանդիպումներին մոտենում է հիանալի տրամադրությամբ: «Զինագործները» լուծեցին ՉԼ-ի փլեյ-օֆֆ փուլում հայտնվելու խնդիրը՝ վերջին տուրում 3:0 հաշվով հաղթելով հունական «Օլիմպիակոսին»: ԱՊԼ-ում թիմը վերջին 3 խաղերում մրցակիցներից ավելի ուժեղ է գտնվել, այդ թվում, 17-րդ տուրի շրջանակներում 2:1 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթիին»: Հաշիվն այդ խաղում կարող էր ավելի խոշոր լինել, բայց 2-րդ խաղակեսում լոնդոնցիները բազմաթիվ պահեր չօգտագործեցին, իսկ խաղավերջում գոլ բաց թողեցին:

Տասնյոթերորդ տուրից հետո «Արսենալը» 36 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում՝ զիջելով «Լեսթերին» ընդամենը 2 միավորով: Թիմի առաջատարներ Մեսութ Օզիլն ու Օլիվյե Ժիրուն գերազանց մարզավիճակում են: Աստիճանաբար կազմ են վերադառնում վնասվածքներ ունեցող Կիրան Գիբսը, Թեո Ուոլքոտը և մյուսները:

Առաջիկա 3 խաղերում «Արսենալը» պետք է լուրջ պայքար մղի: Ռոնալդ Կումանի «Սաութհեմպտոնը» ճգնաժամ է ապրում և վեց խաղերից ոչ մեկում չի հաղթել: «Բորնմութն» ու «Նյուքասլը» վերջերս բարելավել են իրենց խաղը, բայց միևնույն է, «Արսենալը» պարտավոր է հաղթել թե՛ «Սաութհեմպտոնին», թե՛ «Բորնմութին», թե՛ «Նյուքասլին»: Իմ կանխատեսումը «Արսենալի» մոտակա 3 խաղերի համար 9 միավոր է:

«Սաութհեմպտոն» — «Արսենալ». հաղթանակ (26 դեկտեմբեր)

«Արսենալ» — «Բորնմուտ». հաղթանակ (28 դեկտեմբեր)

«Արսենալ» — «Նյուքասլ». հաղթանակ (2 հունվար)

«Բուքմեյքերների Ռեյտինգ»-ի կանխատեսումը. 9 միավոր

 

«Մանչեսթեր Սիթի»

«Մանչեսթեր Սիթին» 17 տուրերից հետո հավաքել է 32 միավոր և գտնվում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում: Պրեմյեր լիգայի այս մրցաշրջանում Մանուել Պելլեգրինիի թիմն անկայուն խաղ է ցուցադրում: «Քաղաքայիններն» արդեն հասցրել են պարտվել, օրինակ, «Սթոք Սիթիին» (2:0), «Լիվերպուլին» (1:4) կամ «Վեսթ Հեմին» (1:2): Տրանսֆերային պատուհանի ընթացքում 100 միլիոն եվրո ծախսած եւ չեմպիոնության համար պայքարող թիմի համար սա շատ անհաջող արդյունք է:

Ըստ իս, մոտակա 3 խաղերում «Մանչեսթեր Սիթին» 5 միավորից ավել չի վաստակի: «Սանդերլենդին», որն արդեն 3 խաղ անընդմեջ չի կարողանում հաղթել, «Սիթին» կհաղթի, իսկ «Լեսթերից» ու «Ուոթֆորդից», կարծում եմ, որ «քաղաքայինները» 3 միավոր չեն «պոկի»:

«Մանչեսթեր Սիթի» — «Սանդերլենդ». հաղթանակ (26 դեկտեմբեր)

«Լեսթեր» — «Մանչեսթեր Սիթի». ոչ-ոքի (29 դեկտեմբեր)

«ՈՒոթֆորդ» — «Մանչեսթեր Սիթի». ոչ-ոքի (2 հունվար)

«Բուքմեյքերների Ռեյտինգի» կանխատեսումը. 5 միավոր

 

«Մանչեսթեր Յունայթեդ»

17 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 29 միավորով ընթանում է 5-րդ հորիզոնականում: Լուի վան Գալի թիմն անխնա քննադատվում է ԶԼՄ-ների կողմից և գնալով ավելի իրական են դառնում այն խոսակցությունները, որոնց համաձայն` թիմը մինչև Ամանոր կարող է փոխել գլխավոր մարզչին: The Telegraph-ի տեղեկություններով` հոլանդացի մասնագետը կհեռացվի պաշտոնից, եթե «կարմիր սատանաները» պարտվեն մոտակա 2 խաղերից որևէ մեկում:

«Մանչեսթեր Յունայթեդի» վերաբերյալ կանխատեսումներ անելն այս շրջանում շատ բարդ է: Թիմն անկայուն է հանդես գալիս և համարձակվում է սեփական դաշտում պարտություն կրել: 17-րդ տուրում մանկունիացիները «Երազանքների թատրոնում» պարտվեցին «Նորվիչին» (1:2), որն այժմ ընթանում է մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում: Մեկ տուր առաջ էլ «Մանչեսթեր Յունայթեդը» նույն հաշվով պարտվեց «Բորնմութին»: Ինչպե՞ս կարող ենք այսպիսի անկայուն խաղի դեպքում ինչ-որ կանխատեսումներ անել:

Կարծում եմ, որ «Յունայթեդը» սեփական դաշտում պարտավոր է հաղթել «Սուոնսիին», իսկ «Սթոք Սիթիի» և «Չելսիի» դեմ խաղերում Վան Գալի ֆուտբոլիստների համար հեշտ չի լինի: «Չելսին» փոխել է մարզչին և եթե անգամ հաշվի չառնենք խաղի սկզբունքայնությունը, ապա ինչ-որ արդյունքի վրա խաղադրույք կատարելն այս խաղում շատ բարդ կլինի: Երկու թիմերն էլ անկայուն են այս մրցաշրջանում, բայց կարծում եմ, որ մարզչական փոփոխությունը «Չելսիին» մի փոքր առավելություն կտա: «Սթոք Սիթի» — «Ման. Յունայթեդ» խաղում խաղադրույք եմ կատարում ոչ-ոքի արդյունքի վրա:

«Սթոք Սիթի» — «Մանչեսթեր Յունայթեդ». ոչ-ոքի (26 դեկտեմբեր)

«Մանչեսթեր Յունայթեդ» — «Չելսի». պարտություն (28 դեկտեմբեր)

«Մանչեսթեր Յունայթեդ» — «Սուոնսի». հաղթանակ (2 հունվար)

«Բուքմեյքերների Ռեյտինգ»-ի կանխատեսումը. 4 միավոր

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ