«Հանովեր» – «Լայպցիգ»։ Ռոման Նագուչևի կանխատեսումը

21:30, 02 մրտ 2022
«Матч ТВ» հեռուստաալիքի հանրահայտ մեկնաբան Ռոման Նագուչևը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել «Հանովեր» – «Լայպցիգ» Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի հանդիպման վերաբերյալ։

«Հանովերն» ընդդեմ «Լայպցիգի»։ Դա նշանակում է, որ Սաքսոնիան մրցելու է Ներքին Սաքսոնիայի հետ։ Այս հանդիպումը դժվար է դերբի անվանել, քանի որ վերջին տարիներին թիմերը հազվադեպ են հանդիպում միմյանց։ Այնպես է ստացվել, որ վերջին մի քանի տարում «Հանովերը» գրեթե չի խաղում Բունդեսլիգայում։

«Լայպցիգը» պայքարում է Չեմպիոնների լիգայի գոտում տեղ ունենալու համար։ «Ցուլերը» շատ ծանր օրացույց ունեն։ Նրանք շարունակում են ճանապարհը նաև Եվրոպա լիգայում։ Դոմենիկո Տեդեսկոյի թիմը ստիպված է խաղալ երեք օրը մեկ, իսկ դա մեծ էներգիա է խլում։

«Հանովերը» բավականին բարդ մրցակից է, որը հատկապես ամուր է գործում առաջին խաղակեսերում։ Թիմը լավ պաշտպանություն ունի, իսկ «Լայպցիգը» նման բարդ գրաֆիկով կարող է հոգնել։

Առաջարկում եմ 2-րդ խաղակեսի գոլերի տոտալը 1.5-ից քիչ խաղադրույքը։ Առաջին հերթին սա Գերմանիայի գավաթն է, իսկ հետո՝ «Լայպցիգն» առջևում ավելի կարևոր հանդիպումներ ունի և չի բացառվում, որ կխաղա երկրորդ կազմով։

Օրդինար: Պարտված
Գերմանիայի գավաթ
21:30/2 մրտ
«Հանովեր» - «Լայպցիգ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ