«Համբուրգ» — «Բավարիա». Գվարդիոլայի թիմը կհաղթի գոլառատ խաղում

23:30, 22 հնվ 2016
Բունդեսլիգան վերադառնում է ձմեռային հանգստից: Առաջնության երկրորդ շրջանի առաջին խաղում «Համբուրգը» կհյուրընկալի չեմպիոն և ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Բավարիային»: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ Պեպ Գվարդիոլայի սաները կհաղթեն գոլառատ խաղում:

«Բավարիան» հաղթանակների ծարավ է: Մյունխենցիները Բունդեսլիգայում վերջին խաղն անցկացրել են 2015թ. դեկտեմբերի 19-ին: Այդ խաղում Գվարդիոլայի սաները հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեցին «Հաննովերին»:

Գերմանիայի առաջնության 2-րդ շրջանը «Բավարիան» սկսում է «Համբուրգի» դեմ արտագնա հադիպումով: Անշուշտ, ֆավորիտն այս խաղում հյուրերն են: Տանտերերն առաջնության վերջին 3 խաղերում հաղթանակ չեն տարել, իսկ «Բավարիան» ընդհակառակը՝ հաղթել է, այն էլ «չոր» հաշիվներով:

«Բավարիայի» ներուժը բոլորին է հայտնի: Կարծում եմ, որ մյունխենցիները հերթական հաղթանակը կտոնեն: Իհարկե, Գվարդիոլայի թիմն ուզում է հաղթական տրամադրությամբ սկսել մրցաշրջանի երկրորդ հատվածը: Չեմ բացառում, որ «Համբուրգը» կարող է գրավել Նոյերի դարպասը, բայց ավելին անել նրանց դժվար թե հաջողվի: Հյուրերի հարձակվողական ներուժն ու գոլային ծարավը արդյունավետ ֆուտբոլ են մեզ խոստանում:

Խաղադրույք եմ կատարում ««Բավարիայի» հաղթանակ և ՏՇ 3,5 գոլ» տարբերակի վրա: Գործակիցը բավական ձեռնտու է՝ 2,55:

Օրդինար: Պարտված
Բունդեսլիգա, 18-րդ տուր
23:30/22 հնվ
«Համբուրգ» - «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 67%
Չի՛ հաղթի 33%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ