«Հալլ Սիթի» — «Մանչեսթեր Յունայթեդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Անգլիայի առաջնության վրա այս տարի սևեռված է լինելու ավելի մեծ ուշադրություն, քան իր ստեղծման օրվանից առ այսօր երբևէ: Մառախլապատ ալբիոնում այսպիսի աստղաբույլ երբեք չէր հավաքվել: Ընդ որում, չես կարող ասել` մարզիչներն ավելի մեծ հեղինակություն ունեն, թե ֆուտբոլիստները: Թերևս հեղինակությամբ ամենահզորն ու խարիզմատիկը Անգլիայում այսօր «Մանչեսթեր Յունայթեդն է»: Այս անգամ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած ակումբը կհյուրընկալվի Յորքիրյան «Հալլ Սիթիին»:
Բնականաբար, առաջնության մեկնարկում ոչ մի թիմ ապահովագրված չէ ձախողումից և առավել ևս, ոչ ոք չպետք է զարմանա, որ 2 տուրից հետո մրցաշարային աղյուսակի վերին հատվածում կանգնած է «Հալլ Սիթին»` թիմ, որը նախորդ մրցաշրջանի արդյունքներով հազիվ է իր տեղն ապահովել էլիտար լիգայում: Մրցաշրջանի մեկնարկը հաջող էր «վագրերի» համար: «Հալլը» նախ պարտության մատնեց գործող չեմպիոն «Լեսթերին», ապա էլ ավելի վստահ հաղթանակ տարավ «Սուոնսիի» նկատմամբ: Սակայն եթե մի պահ մտնենք ակումբի լազարեթ, այնտեղ կտեսնենք ապաքինվող Բրյուսին, Դոուսոնին, Լեննիհանին, Մակգրեգրոին ու Օդուբաջոյին: Իսկ այս ամենը տիտղոսակիր մրցակցի հետ խաղում ոչ մի շանս չի թողնում «Հալլին»:
«Յունայթեդում» ամեն ինչ կարծես թե իդեալական է ընթանում: Մեկնարկում հաղթանակներ, մրցաշարային աղյուսակում առաջին հորիզոնական, լավագույն ռմբարկուների պայքարում առաջատարը բառի բուն իմաստով ևս «սատանա» է: Իհարկե, մի փոքր ցավալի է, որ այս ամենին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միայն կողքից է հետևում: Ակումբի նորեկը դեռևս մեծ ճնշման տակ է: Մոուրինյոն նրան ենթարկում է հոգեբանական փորձության, սակայն մեր տղայի ժամն էլ կգա: Կադրային խնդիրներ «Յունայթեդը» չունի:
Իրար հետ մրցում են այս պահին մրցաշարային աղյուսակը գլխավորող երկու ակումբներ: Մի կողմից «Յունայթեդ», որն առջևի գծում սարսափազդու է, պաշտպանությունում էլ զրահապատ, բայց մյուս կողմից առաջին 2 խաղում 4 գոլ խփած ու չեմպիոն «Լեսթերին» հաղթած թիմ: Այնուամենայնիվ, համարձակվում եմ կանխատեսել «կարմիր սատանաների» «չոր» հաշվով հաղթանակը: Գործակիցը 2,07 է:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: