«Հալլ» — «Լեսթեր». Դենիս Կազանսկու կանխատեսումը
Եկեք սկսենք նրանից, որ «Լեսթերը» Սուպերգավաթի խաղի շնորհիվ արդեն ներգրավվել է մրցաշրջանի մեջ և պետք է խոստովանել, որ «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթանակը դժվարությամբ տրվեց: «Լեսթերը» դեռևս Մուսային իր հարձակվողական գծում տեսնում է: Ինձ թվում է՝ Վարդիի հետ նրանք բավական արագ փոխհամագործակցություն կստանան: Ամենակարևորը, որ դեռևս Մահրեզին բաց չեն թողել, և ես կարծում եմ, որ նա կխաղա:
«Լեսթերն» այս խաղին մոտենում է ամբողջական կազմով և հիանալի տրամադրությամբ: Ի տարբերություն «Հալլ Սիթիի»՝ հայտնի է, որ Մայքլ Ֆելլոնն է ղեկավարելու այս թիմը, իսկ Սթիվ Բրյուսը լքել է ակումբը: Շատ խնդրահարույց է իրավիճակը կազմի հետ՝ շատ վնասվածքներ կան: Հիմնական կազմի 13 ֆուտբոլիստներ պատրաստ են նրան, որպեսզի դուրս գան առաջին հանդիպմանը: Շատ անկայուն է իրավիճակը նաև ակումբի ներսում, քանզի ինչ-որ տարօրինակ բողոքի ցույցեր են ընթանում ակումբի ղեկավարների դեմ: Ամեն ինչ շատ վատ է: Այս ֆոնին «Լեսթերը» հիանալի հնարավորություն ունի առաջնությունը մեկնարկել հաղթանակով:
Այդքան էլ տեղին չի լինի բերել նախորդ մրցաշրջանի վիճակագրությունը, քանի որ «Հալլ Սիթին» նոր է վերադարձել Պրեմիեր լիգա, բայց ուշադրություն կդարձնեի նաև այն բանի վրա, որ «վագրները», երբ խաղում են շաբաթ առավոտյան, միշտ պարտվում են: Ենթադրում եմ, որ «Լեսթերը» գործող չեմպիոնի կարգավիճակում առաջին հաղթանակը կտանի:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: