Հայաստանի Սուպերգավաթ․ «Ալաշկերտ» – «Արարատ»․ կանխատեսում

18:00, 24 սպտ 2021
Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի խաղում «Ալաշկերտը» կմրցի «Արարատի» հետ։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն։

Սուպերգավաթի խաղում կմրցեն Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» և գավաթակիր «Արարատը»։ Թիմեր, որոնք բոլորովին տարբեր հարթությունների վրա են հիմա։ «Ալաշկերտը» մի շարք խնդիրներ ունի։ Թիմը ընթացիկ մրցաշրջանում դեռևս չի հաղթել, նախորդ տուրում էլ զբաղեցրած պաշտոնը լքել է գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը։ Իսկ «Արարատը» VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում 7 խաղում 6 հաղթանակ է տարել։ Վարդան Բիչախչյանի թիմը դիտարժան ու գեղեցիկ ֆուտբոլ է ցուցադրում։ Այս թիմերի միջև առաջնության խաղում «Արարատը» 3։1 հաշվով հաղթանակ է տարել։

Ընդհանրապես, գավաթային խաղերը պետք չէ համեմատել ներքին առաջնության հանդիպումների հետ։ Այսպիսի դիմակայությունների ելքը կարող է վճռվել աննշան մանրուքի կամ թեթև սխալի պատճառով։ Այսպիսի խաղերում ֆավորիտներ, կարելի է ասել, չեն լինում։ Հիմա «Ալաշկերտը» կորցնելու ոչինչ չունի։ Առանց Սուպերգավաթի, կյանքը չի վերջանա, քանի որ առջևում ավելի կարևոր խաղեր և նպատակներ կան։ Իսկ եթե ստացվի հաղթել, դա թիմին կօգնի հաղթահարել ստեղծված իրավիճակը։

«Արարատն» էլ երկար տարիներ անց տիտղոս նվաճեց նախորդ մրցաշրջանում և, անկասկած, ևս մեկն ունենալուց ոչ միայն չի հրաժարվի, այլ ամբողջ ուժերը կներդնի հաղթանակի հասնելու համար։ Կարծում եմ՝ հետաքրքիր հանդիպման ականատես կլինենք։ Հույս ունեմ, որ գոլառատ խաղ կլինի։

Ընտրում եմ՝ երկու թիմերը գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․82 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Հայաստանի Սուպերգավաթ
18:00/24 սպտ
«Ալաշկերտ» – «Արարատ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ