Հայաստան – Խորվաթիա: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
D խմբում կարևորագույն հանդիպում է Հայաստանի հավաքականի համար, որն Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ վատ չի խաղում այս ընտրական փուլում։ Երկու թիմերն էլ ունեն 7 միավոր։ Նախորդ տուրում խորվաթները 5 գոլ խփեցին Լիտվայի հավաքականին, իսկ հայերը, ցավոք, չկարողացան պահպանել հաղթական հաշիվը Թուրքիայում։
Կարևորագույն հանդիպում, որում պետք է հասկանալ, թե ինչն է առաջնային։ Հայաստանի հավաքականը պետք է ռիսկի դիմի, որպեսզի անպայման փորձի հաղթել։ Խորվաթների կամար կարևոր է չպարտվել։ Հաշվի առնելով Խորվաթիայի հավաքականի կարգն ու փորձը՝ կարծում եմ, որ հյուրերը հանգիստ կզգան Երևանում։ Դաշտի տերերը ոչ մի դեպքում պետք է չբացվեն, այլապես կունենան մեծ խնդիրներ։
Այդ պատճառով կարծում եմ, որ առաջին խաղակեսը կստացվի շատ զուսպ՝ հաշվի առնելով մրցաշարային դրությունը։ Երկրորդ խաղակեսում պահեստայինների նստարանի խորությունը կարող է զգալ տալ, ինչպես նաև՝ հոգնածությունն ու վարպետությունը։ Ամեն դեպքում, խորվաթների նախորդ խաղն ավելի հեշտ ստացվեց, իսկ հայերը մեծ ուժեր ծախսեցին Թուրքիայի հավաքականի դեմ մրցավեճում։ Հյուրերը կարող են օգտվել դրանից։
Ընտրում եմ երկրորդ խաղակեսի գոլերի տոտալն առաջինից շատ խաղադրույքը, որի համար սահմանվել է լավ գործակից՝ 2,05։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: