Հայաստան – Խորվաթիա: Կանխատեսում և խաղադրույք

20:00, 11 սպտ 2023
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել Հայաստան – Խորվաթիա Եվրո-2024-ի ընտրական փուլի D խմբի 6-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Հայաստանի հավաքականը 1։1 հաշվով ոչ-ոքի խաղաց Թուրքիայի հետ։ Եթե անկեղծ, ապա չեմ հասկանում շատերի ոգևորությունը։ 88-րդ րոպեի դրությամբ հաղթում էինք 1։0 հաշվով, բայց գոլ բաց թողեցինք։ Թուրքերը, չնայած մի շարք հարվածների, միևնույն է, այնքան վտանգավոր չէին։ Պետք էր 2-րդ գոլը խփել և հաղթանակով վերադառնալ հայրենիք։ Իսկ հիմա խորվաթները մեկ խաղ պակաս են անցկացրել և Հայաստանի հավաքականի հետ միասին հավաքել են 7 միավոր։ Այսինքն՝ այս խաղում պարտությունը կարող է վճռորոշ լինել Պետրակովի գլխավորած թիմի համար։

Ամեն դեպքում, Հայաստանի հավաքականը ցույց տվեց, որ կարող է ուժեղ մրցակիցների հետ խաղերում վտանգ ներկայացնել։ Կարծում եմ, որ Խորվաթիայի հետ խաղում թիմն ավելի մոտիվացված է լինելու։ Նախ՝ խաղալու է տանը, երկրորդ՝ խմբում ստեղծված իրավիճակն է ստիպում խաղալ ագրեսիվ ու հաղթանակի հույսով։

Խորվաթները գործելու են սառնասիրտ՝ փորձելով օգտագործել հնարավոր բոլոր պահերը։ Ենթադրում եմ, որ մենք ագրեսիվ կսկսենք խաղը ու կարծում եմ, որ մինչև ընդմիջում կկարողանանք գոլ խփել։ Ընտրում եմ 1-ին խաղակեսում Հայաստանի հավաքականի գոլերի տոտալը 0․5-ից շատ խաղադրույքը՝ 3․30 գործակցով։

Ընտրում եմ նաև խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․86 գործակցով։ 2 թիմերին էլ ձեռնտու չէ ոչ-ոքին։ Կարծում եմ, որ գոլառատ հանդիպում կտեսնենք։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Եվրո-2024
20:00/11 սպտ
Հայաստան – Խորվաթիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Եվրո-2024
20:00/11 սպտ
Հայաստան – Խորվաթիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ