Հայաստան – Խորվաթիա: Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը
Հայաստանի հավաքականը նոր մարզչի գալուց հետո առաջընթաց է ապրել: Դրա վառ ապացույցը Թուրքիայի հետ մրցավեճն էր: Ժամանակին բարդ դասավորվող խաղերում մեր թիմը շուտ էր շարքից դուրս գալիս: Այժմ ակնհայտ երևում է, որ Ալեքսանդր Պետրակովն առաջին հերթին բնավորություն է փոխել: Այո՛, Թուրքիայի հետ խաղը լավագույնը չէր, շատ բան տղաների գործողություններում չէր ստացվում, հատկապես` առաջին խաղակեսում: Ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականն ավելի հավաքված սկսեց գործել և նույնիսկ առաջ անցավ հաշվի մեջ, բայց առավելությունը պահպանել չհաջողվեց:
Այժմ մեզ հյուր է գալիս Խորվաթիայի հավաքականը: Այս խաղն ամենաբարդն է լինելու Պետրակովի կոլեկտիվի համար: Թուրքիայում էներգատար ֆուտբոլից հետո արագ վերականգնման խնդիր կա, որակազրկված է նաև թիմի ավագ Վարազդատ Հարոյանը: Մենք խաղալու ենք տանը, հասկանալի է, որ «Հանրապետականում» անշլագ է լինելու: Երկրպագուների խելահեղ աջակցությունը լրացուցիչ ուժ կհաղորդի ֆուտբոլիստներին, բայց ամեն ինչին պետք է նայել իրականության սահմաններում: Ուկրաինացի մասնագետը նոր թիմ է կառուցում, այն դեռ թրծման փուլում է, շատ դետալներ, դեռ հղկման կարիք ունեն, իսկ դրա համար ժամանակ է հարկավոր: Այն, որ Հայաստանի հավաքականն աստիճանաբար ավելացնում է, փաստ է, բայց խորվաթների հետ մրցավեճը բարդ քննություն է լինելու մեզ համար:
Պարզ է, որ զույգի ֆավորիտը Զլատկո Դալիչի թիմն է: Մտավախություն ունեմ, որ հոգնածությունը կարող է խանգարել տղաներին, այդ պատճառով էլ կողմերի վրա շեշտը չեմ դնի:
Վստահ եմ, որ գոլեր լինելու են: Հետևաբար, առաջարկում եմ խաղի գոլերի տոտալը 2.5-ից շատ խաղադրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: