Հայաստան – Խորվաթիա։ Եգոր Տիտովի կանխատեսումը
Շատ հետաքրքիր հանդիպում է լինելու։ Ինձ շատ է դուր գալիս, որ Հայաստանի հավաքականը մի քանի հաջող հանդիպումներից հետո շարունակում է առաջընթաց գրանցել։ Թիմը լավ խաղաց Թուրքիայի հետ և մոտ էր հաղթանակին, սակայն գոլ բաց թողեց հանդիպման վերջնամասում։ Եթե այդ խաղում Հայաստանի հավաքականը հաղթեր, ապա խորվաթների հետ կարող էր ռիսկի չդիմել։ Իսկ հիմա Հայաստանի հավաքականը պետք է խաղա հաղթանակի համար։
Խորվաթիան ունի 7 միավոր։ Հայաստանի հավաքականը ևս 7 միավոր է հավաքել, բայց 1 խաղ ավելի է անցկացրել։ Թուրքիան 10 միավորով խմբի առաջատարն է։ Խորվաթները միայն Ուլեսի հետ տնային խաղում են միավոր կորցրել։ Նախորդ տուրում թիմը 5։0 հաշվով ջախջախել էր Լատվիային։
Խորվաթիայի հավաքականի կազմը չի երիտասարդանում։ Պաշտպանությունում են հայտնվում երիտասարդներ, բայց Գվարդիոլին և Սոսային վաղուց գիտենք։ Դաշտի կենտրոնում էլ Մոդրիչն ու Կովաչիչն են, որոնք արդեն երկար ժամանակ են խաղում հավաքականում, ինչպես նաև Բրոզովիչը։ Հարձակման գծում էլ գործում են Կրամարիչն ու Պերիշիչը։
Ընտրում եմ Խորվաթիայի ֆորա (-1) խաղադրույքը՝ 1․70 գործակցով։ Այսպիսի խաղերում որոշիչ է լինելու կարգն ու վարպետությունը։ Իմ կարծիքով, հայերի համար դժվար կլինեն գործել այնպես, ինչպես Թուրքիայի հետ խաղում՝ հատկապես առանցքային կենտրոնական պաշտպան Հարոյանի բացակայության ժամանակ։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: