Հայաստան – Թուրքիա: Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

21:00, 25 մրտ 2023
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել Հայաստան – Թուրքիա Եվրո-2024-ի որակավորման փուլի D խմբի առաջին տուրի հանդիպման վերաբերյալ:

Հայաստանի հավաքականը սկզբունքային հանդիպմանը մոտենում է նոր մարզչի գլխավորությամբ: Բայց Ալեքսանդր Պետրակովը ժամանակ չի ունեցել թիմի հետ ծանոթանալու համար: Այն, ինչ վերջին շրջանում տեղի ունեցավ Հայաստանի հավաքականի հետ, սարսափելի էր: Կորել էր խաղակցվածությունն ու ներդաշնակությունը, բացակայում էր կոմբինացիոն խաղը: Նոր մարզիչն ասուլիսի ընթացքում չթաքցրեց, որ առաջին հերթին փորձելու է փոխել թիմի հոգեբանությունը: Թե որքանով կստացվի, ցույց կտա ժամանակը:

Թուրքիան զորեղ մրցակից է: Այստեղ շատ են թոփ լիգաներում խաղացող տղաները: Բայց ժամանակակից ֆուտբոլում կարգերի միջև տարբերությունը կոմպենսացնում են նվիրվածությամբ ու խաղային կարգապահությամբ:

Պարզ է, որ նոր թիմ է կառուցվում, նորեկներ այս անգամ էլ կան: Ընդ որում, բավականին խոստումնալից տղաներ են, որոնք ապացուցելու բան ունեն:

Խաղային առումով դժվար է ավելին ասելը: Հայաստանի հավաքականն ունի մեկ շատ մեծ առավելություն՝ տնային խաղի գործոնը: Երկրպագուները խոստացել են անշլագ ապահովել: Բուռն աջակցության ներքո Հայաստանի հավաքականը փորձելու է անակնկալ մատուցել: Տեսնենք, թե ինչ կստացվի: Նման կարգի հանդիպումներում կարևոր է, որ թիմը չվառվի:

Ամեն դեպքում, ենթադրում եմ, որ Հայաստանի հավաքականը տանը նվազագույնը չի պարտվի:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Եվրո-2024
21:00/25 մրտ
Հայաստան – Թուրքիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ