Հայաստան – Թուրքիա: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
Դժվար է ասել, թե ինչ վիճակում է Հայաստանի հավաքականը: Վերջին շրջանում ամեն ինչ այնքան էլ լավ չէր՝ 6 պարտություն նախորդ 7 խաղում: Դրանից հետո պաշտոնանկ արվեց գլխավոր մարզիչը: Հենրիխ Մխիթարյանն ավարտել է միջազգային կարիերան, Դավիդ Յուրչենկոն ՝ նույնպես: Նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ալեքսանդր Պետրակովը, որը մինչև այդ գլխավորում էր Ուկրաինայի հավաքականը:
Ամենայն հավանականությամբ, Պետրակովն առաջին հերթին կզբաղվի պաշտպանությունը կարգի բերելով և խաղ կազմակերպելով: Շեշտը կդրվի հակագրոհների վրա:
Թուրքիան լուրջ թիմ է, բայց նույնպես ունի խոցելի կողմեր, որոնցից կարող է օգտվել Հայաստանի հավաքականը: Թուրքերը չափից ավելի են գոլ բաց թողնում, վտանգավոր պահերի պակաս սեփական դարպադի մոտ նույնպես չեն ունենում: Բայց կիսապաշտպանությունն ու հարձակման գիծը լավ վիճակում են:
Գլխավորն այն է, թե ինչպես այս հանդիպմանը կտրամադրվեն թուրքերը, քանի որ մի քանի օրից կարևոր խաղ ունեն Խորվաթիայի հավաքականի հետ: Կարևորը 3 միավոր վաստակելն ու ուժերը խնայելն է:
Խաղը կթելադրեն հյուրերը, բայց հայերի հակագրոհներից մեկը կարող է վերածվել գրոհի: Այնպես որ, ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: