Հայաստան – Թուրքիա։ Կանխատեսում և խաղադրույք
Նոր ընտրական փուլ, նոր մարզիչ, նոր ֆուտբոլիստներ, բայց հին խնդիրներ։ Խաղի նախօրեին հայտարարվեց, որ վնասվածք է ստացել կենտրոնական պաշտպան Անդրե Չալըշըրը։ Կարծում եմ, որ այս փաստը կարող է լուրջ ազդեցություն ունենալ հանդիպման ելքի վրա։
Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը որոշել է խաղալ 5 պաշտպանով սխեմայով։ Հավանաբար, մեր հավաքականի մեկնարկային կազմը կլինի հետևյալը՝ Բեգլարյան, Տիկնիզյան, Հարոյան, Ոսկանյան, Գեորգի Հարությունյան, Կամո Հովհաննիսյան, Սպերցյան, Իվու, Սելարայան, Բարսեղյան, Բալեկյան։ Ընդհանրապես, մեր հավաքականին չի համապատասխանում 5 պաշտպանով սխեման։ 3 կենտրոնական պաշտպանները միշտ չէ, որ հուսալիության խորհրդանիշ են։ Ինչևէ, տեսնենք, թե ինչ կստացի, բայց, իմ կարծիքով՝ խաղը գոլառատ կլինի։
Նախ՝ Թսւրքիայի հավաքականը տիրելու է նախաձեռնությանը։ Մեր ընտրանին նույնիսկ Կապառոսի օրոք չէր կարողանում գնդակ պահել, իսկ հիմա, երբ նոր մարզիչը ընդամենը 1 շաբաթ է աշխատում, Թուրքիայի նման թիմի հետ, անկասկած, գործելու ենք 2-րդ համարով։ Թուրքերն իրենց պահերը կստեղծեն։ Մրցակցի կազմում որակյալ խաղացողներ կան՝ Հական Չալհանօղլու, Չենգիզ Ունդեր, Էնես Ունալ, Օրկուն Կոկչու։
Ոչ պակաս կարևոր է նաև մեր հարձակման գծի ներուժը մատնանշելը։ Նախ՝ ունենք ֆուտբոլիստ, որը թուրքական թիմին գոլ խփելու փորձ ունի։ Տարիներ առաջ Տիգրան Բարսեղյանը մակեդոնական «Վարդարի» կազմում գրավել է «Ֆեներբահչեի» դարպասը։ Սպերցյանի ու Սելարայանի հնարավոր տուգանայիններն ու հեռահար հարվածները նույնպես կարող են գոլի բերել։
Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․97 գործակցով։ Ինչպես նաև ընտրել եմ Տիգրան Բարսեղյանը գոլ կխփի խաղադրույքը՝ 6.00 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: