Հայաստան – Շոտլանդիա: Ռևանշի սպասումով, կլինեն գոլեր

20:00, 14 հնս 2022
Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոնի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականն առաջին խմբում կհյուրընկալի Շոտլանդիայի թիմին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ կլինի։

Իռլանդիայի նկատմամբ տարած հաղթանակը նորից շեղեց մեզ մեր խնդիրներից։ Իսկ դրանք շատ պարզ երևում էին ինչպես այդ, այնպես էլ Ուկրաինայի և Շոտլանդիայի դեմ հանդիպումներում։ Հայաստանի հավաքականը խնդիրներ ունի պաշտպանությունից հարձակում դուրս գալու ժամանակ։ Դիրքային գրոհների մասին խոսելն անգամ անիմաստ է։ Իռլանդիայի հետ խաղում դիրքային գրոհ գրեթե չենք անցկացրել։ Շոտլանդիայի դեմ խաղում փորձում էինք պաշտպանությունից դուրս գալ գնդակը խաղարկելով, սակայն առավելագույնը հասնում էինք մինչև դաշտի կենտրոն։ Սրանք խնդիրներ են, որոնք նույնիսկ Լիխտենշտայնի նման թույլ թիմերի դեմ խաղերում էին մեզ անհանգստացնում։

Ազգերի լիգայի այս խաղարկության բոլոր 3 հանդիպումներում Հայաստանի հավաքականը գործել է 5-3-2 խաղային սխեմայով։ Այս անգամ Կապառոսը փորձելու է անակնկալի բերել մրցակցին։ Եթե անկեղծ, չեմ հասկանում, թե ինչպես կարող Հայաստանի հավաքականն անակնկալ մատուցել որևէ մրցակցի՝ հատկապես Շոտլանդիայի նման հավաքականին։ Ինչևէ, եթե արտառոց ոչինչ տեղի չունենա, ապա այս հանդիպմանը մեր հավաքականը կգործի 4-4-2 սխեմայով, որտեղ միջին գծում կլինեն 4 նոմինալ կենտրոնական կիսապաշտպաններ։ Կապառոսը նման սխեմա կիրառել է Ազգերի լիգայի նախորդ խաղարկությունում, երբ Հակոբ Հակոբյանը, լինելով հաստիքային կենտրոնական կիսապաշտպան, գործում էր եզրում և անհրաժեշտության դեպքում թվային առավելություն էր ապահովում դաշտի կենտրոնում։ Այս անգամ այդ դերում կարող է լինել Արտակ Դաշյանը։

Շոտլանդիան նախորդ խաղում 0։3 հաշվով ցավալի պարտություն է կրել Իռլանդիայից։ Շոտլանդացիները, մեղմ ասած, զայրացած կլինեն։ Բայց, այստեղ կա հավանականություն, որ կարող են թերագնահատել մրցակցին։ Ամեն դեպքում, Հայաստանի հավաքականը մեծ ուժերով պաշտպանվելու է և հույս դնելու հակագրոհների վրա, իսկ հյուրերն անդադար գրոհելու են։

Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2․10 գործակիցը։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Ազգերի լիգա
20:00/14 հնս
Հայաստան – Շոտլանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ