Հայաստան – Շոտլանդիա: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

20:00, 14 հնս 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Հայաստանի և Շոտլանդիայի հավաքականների միջև Ազգերի լիգայի B դիվիզիոնի առաջին խմբի չորրորդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Ողջույն.

Հայաստանի հավաքականի տասնօրյա ոդիսականը մոտենում է ավարտին: Ազգերի լիգայի խաղարկության B լիգայի առաջին խմբում մեր ընտրանին կանցկացնի չորրորդ հանդիպումը և երկրորդը՝ Շոտլանդիայի հետ: Գլազգոյում մենք այս հավաքականին պարտվեցինք 0։2 հաշվով, դրանից հետո էլ երեք գնդակ բաց թողեցինք Ուկրաինայից: Հաշվի առնելով, որ Իռլանդիան էլ հաղթեց Շոտլանդիային՝ Հայաստանի հավաքականն իր երեք միավորով նահանջեց վերջին տեղ:

Դա, իհարկե, կարելի է շտկել: Հարկավոր է չորրորդ տուրում Երևանում հաղթել Շոտլանդիայի հավաքականին, որը Դուբլինում ցույց տվեց, որ այդքան սարսափելի չէ: Տանը, անձրևոտ եղանակի պայմաններում, բրիտանացիները մեր նկատմամբ ունեին զգալի առավելություն: Այլ պատկեր կարող է լինել Հայաստանում, որտեղ տարվա այս հատվածում շոգ է, ինչը, հնարավոր է, անհարմարություններ պարգևի մեր մրցակցին: Գումարենք, որ Խոակին Կապառոսը հետևություններ է արել Գլազգոյում կրած պարտությունից և հայ ֆուտբոլիստները կարող են ավելի ճիշտ մոտեցում ցուցաբերել շոտլանդացիների գրոհներին:

Սթիվ Քլարկի թիմը հեծանիվ չի հորինելու. Շոտլանդիան գրոհել է և գրոհելու է եզրերով ու տուգանային հրապարակ կատարած բազմաթիվ բարձրից փոխանցումներով: Դրան դիմակայել առաջին փորձից չկարողացանք և երկու գոլ բաց թողեցինք, բայց սեփական դաշտում մրցակցի մարտավարությանը կարելի է դիմակայել այլ տարբերակով: Հայաստանի հավաքականն ուղղակի պարտավոր է ավելի ագրեսիվ խաղ ցուցադրել առջևի գծում՝ դրանով շոտլանդացիներին զրկելով գնդակը հանգիստ խաղարկելու ու շատ գրոհելու հնարավորությունից: Դա տրամաբանական է նաև այն տեսանկյունից, որ Շոտլանդիային զարմացնել է պետք: Ցույց տալ ֆուտբոլ, որին նրանք հնարավոր է պատրաստ չլինեն: Իսկ այդպիսի մոտեցման պարագայում կմեծանա մեր թիմի՝ գոլ խփելու հավանականությունը: Ճիշտ է, խուսափել բաց թողնելուց ևս բարդ կլինի: Կարծում եմ՝ թիմերը գոլեր կփոխանակեն և առաջարկում եմ ընտրել հենց այդ տարբերակը:

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

 

Օրդինար: Հաղթած
Ազգերի լիգա
20:00/14 հնս
Հայաստան – Շոտլանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ